Եվս մեկ ժապավեն կտրվեց ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում

30.09.2019 Հանդիսությունների սրահի բացման խորհրդանշական ժապավենն այս անգամ կտրվեց Անուշավան համայնքում, որին հաջորդեց սրահի օծման ու օրհնության կարգը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Անուշավանի Արվեստի դպրոցի տնօրեն, երիտասարդական ակտիվ խմբի համակարգող Մանե Վարդանյանը, ով մանրամասն հաշվետվություն ներկայացրեց մինչ այսօր ԿՀԶ ՀԿ-ի […]

Երբ սիրած զբաղմունքը դառնում է նաև եկամտի աղբյուր

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված բիզնես դասընթացներին մասնակցելը շրջադարձային եղան Լիզայի համար։ Դասընթացների արդյունքում ներկայացրած նրա բիզնես գաղափարը ֆինանսավորվեց, […]

Ամառային դպրոց Պրահայում

2019թ․ Օգոստոս ամսին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Արփինե Նիկոլյանն ու Անահիտ Հակոբյանը Չեխիայի Պրահա քաղաքում մասնակցեցին  «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ /American Institute for Political and Economic Systems (AIPES)/ ամառային կրթական ծրագրին։ 3-շաբաթյա ինտենսիվ դասընթացը կազմակերպվել էր Ամերկյան ուսուցման հիմնադրամի […]

Ուսումնական այց Վրաստան

Նախորդ շաբաթ «Կանայք Հանուն Զարգացման» ՀԿ 4 աշխատակիցներ եղան Թբիլիսիում՝ մասնակցելու «Վրաստանի ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոն» -ի (CSRDG http://new.csrdg.ge/) կողմից կազմակերպված տեղեկատվական դասընթացին և ծանոթանալու CSRDG -ի աջակցությամբ Վրաստանում գործող տարբեր սոցիալական ձեռնարկատիրությունների հետ։ Տեղեկատվական դասընթացը վարեցին CSRDG կազմակերպության […]

Դասընթաց «Գյուղական զբոսաշրջություն» թեմայով

27.05.2019 Վերանորոգումից հետո առաջին անգամ իր հյուրընկալ դռները բացեց Մեղրաշատի «Տատիկի տուն» հյուրատունը։ Գյուղական գեղատեսիլ բնության մեջ գտնվող այս հյուրատունը հրաշալի վայր է կտրվելու քաղաքային աղմկոտ առօրյայից, վայելելու մաքուր օդն ու համտեսելու գյուղական համեղ և էկոլեգիապես մաքուր սնունդը։ Հյուրատան առաջին […]

Ֆորում թատրոն խմբակների համաժողով

18.05.2019 Մայիսի 18-ին տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում գործող Ֆորում թատրոն խմբակների համաժողով։ Համաժողովը նպատակ ուներ ամփոփելու վերջին մեկ տարում Ֆորում թատրոն խմբակների կատարած աշխատանքները, միմյանց հետ կիսվելու իրենց հաջողություններով, դժվարություններով և ձեռք բերած արդյունքներով։ Հանդիպմանը ներկա էին շահառու […]

Հերթական նոր ներկայացումը Ցողամարգ համայնքում

17․05․2019 Ցողամարգի Ֆորում թատրոնի խմբակը հերթական նոր ներկայացումն էր պատրաստել իր հանդիսատեսի համար։ «Չհասկացված խոսք» խորագրով բեմականացումը վեր էր հանել ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունները։ Թեմայի ընտրությունը և բեմականացման սցենարը կատարվել էր խմբի անդամների առաջակությամբ։ Ներկայացմանը ներկա էին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ, […]

«Քայլ առ քայլ կառուցենք խաղաղություն» ծրագրի գնահատում

Ապրիլի 23-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու ծրագրի համադասող  Սուսաննա Ղազարյանը հանդիպում ունեցան Քութաիսիի «Սուխումի» մշակութային-մարդասիրական հիմնադրամի նախագահ Ալլա Գամախարիայի,  ծրագրի մասնագետ Լեյլա Շենգելիայի, ինչպես նաև Քութաիսի քաղաքի թիվ 6 դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ: Հանդիպման նպատակն […]

Սոցիալական ձեռներեցությունը համայնքի զարգացման գրավական

05.04.2019 «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ նախաձեռնությամբ Անուշավան համայնքի երիտասարդական ակտիվ խմբի անդամների համար տեղի ունեցավ «Սոցիալական ձեռներեցություն և համայնքային զարգացում» թեմայով դասընթաց, որը վարում էր նույն ՀԿ համահիմնադիր Հռիփսիմե Պետրոսյանը։ Հռիփսիմեն հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց, թե ինչ է իրենից […]

Նորաբաց Արվեստի դպրոց Անուշավան համայնքում

25.02.2019 Շիրակի մարզի Անուշավանի դպրոցականների համար այսօր իր դռները բացեց համայնքի Արվեստի դպրոցը։ Մարտի 1-ից նորաբաց դպրոցում կգործեն նկարչության և պարի խմբակները, որտեղ կկարողանան հաճախել համայնքի 7-15 տարեկան դպրոցահասակներ։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով գյուղի մշակույթի տան մասնաշենքի մի հատվածը երկրաշարժից […]