Սոցիալական ձեռներեցությունը համայնքի զարգացման գրավական

05.04.2019

«Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ նախաձեռնությամբ Անուշավան համայնքի երիտասարդական ակտիվ խմբի անդամների համար տեղի ունեցավ «Սոցիալական ձեռներեցություն և համայնքային զարգացում» թեմայով դասընթաց, որը վարում էր նույն ՀԿ համահիմնադիր Հռիփսիմե Պետրոսյանը։ Հռիփսիմեն հանդիպման մասնակիցներին ծանոթացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում սոցիալական ձեռներեցությունը (ՍՁ), ՍՁ-ի ինչ տեսակներ կան,  ՍՁ-ով զբաղվելու համար անհրաժեշտ իրավական պահանջները , ինչպես նաև ՍՁ-ի կարևորագույն դերը համայնքի զարգացման գործում։

Բանախոսը ներկայացրեց նաև սոցիալական ձեռներեցության սեփական փորձը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների մոտ։

Հանդիպման ընթացքում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ  ծրագրի օգնական Անահիտ Հակոբյանն էլ իր հերթին անդրադարձ կատարեց սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ պայմաններին, սեփական բիզնեսի դժվարություններին, առավելություններին ու ռիսկերին, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրավակազմակերպական ձևերին։