Ամանորյա անակնկալ Ցողամարգի փոքրիկներին

Ամանորի նախաշեմին Ցողամարգի Համայնքային կենտրոնի և գյուղապետարանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ մատուցվեց համայնքի փոքրիկներին։ Թորոսգյուղի Համայնքային կենտրոնի կամավորներն իրենց տոնական ուրախ ծրագրով այցելեցին նաև Ցողամարգ։ Ծաղրածուի և սիրված մուլտհերոսների կերպարներով կամավորներն ամեն ինչ արեցին՝ երեխաներին ուրախացնելու և նրանց տոնն անմոռանալի դարձնելու […]

Տարեմուտի հանդես Թորոսգյուղում

Երգ, պար, խինդ ու մանկան անհոգ ծիծաղ․․․ Այսպիսին էր մթնոլորտը Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ համայնքի փոքրիկներին ուրախացնելու էին եկել մուլտհերոսներն ու ծիխաղաշարժ ծաղրածուն։ Տարեմուտի հանդեսն ու հավաքվածների տոնական տրամադրությունն ամբողջացրեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Փոքրիկներն իրենց հերթին ուրախացրեցին պապիկին՝ նրանից […]

Գյումրիում ամանորյա միջոցառումների մեկնարկը տրված է

Դեկտեմբերի 18-ին հանդիսավորությամբ վառվեցին Գյումրու Նանէ հյուրանոցի տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամանորյա միջոցառումների մեկնարկը։ Ամենամյա դարձած տոնակատարությանն այս տարի մասնակցում էին նաև Լանջիկ համայնքի պարի խումբն ու երեխաների սիրած մուլտհերոսները, ովքեր իրենց ելույթներով և ուրախ ժամանցային ծրագրով ամբողջացրեցին հավաքվածների տոնական տրամադրությունը։ […]

«Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի մոնիտորինգ Գյումրու դպրոցներում

«Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի մոնիտորինգի եվ գնահատման նպատակով ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա  Ղազարյանն այցելեց Գյումրու մի շարք դպրոցներ, որոնք  դեռեվս 2005թվականից ընդգրկված են եղել կազմակերպության կողմից իրականացվող «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ծրագրում: Այս տարիների ընթացքում շատ […]

Ապրենք խաղաղ հարևանների հետ ցուցահանդեսը Գյումրու Հայորդյաց տանը

Գյումրու Հայորդյաց տունն այսօր նշեց իր հիմնադրման մեկ ամյակը։ Հրաշալի ու ինքնատիպ համարներով հանդես եկան երգչախմբի, պարի, ասմունքի և մյուս խմբակների սաները, որոնք նաև յուրատեսակ հաշվետվություն էին այս մեկ տարում Հայորդյաց տան գործունեության վերաբերյալ։ Միջոցառմանը ներկա էին Շիրակի թեմի հոգևոր […]

Ֆորում-թատրոն Թորոսգյուղի երեխաների մասնակցությամբ

Նախորդ շաբաթ Թորոսգյուղի դպրոցականներն իրենց հասակակիցներին ներկայացրեցին նոր ու հետաքրքիր ձևաչափով ֆորում-ներկայացումներ: Ֆորում-թատրոնը, կամ որ նույնն է՝ ինտերակտիվ թատրոնը, և՛ թատերական ժանր է, և՛ հասարակական խնդիրներ բարձրացնող գործիք: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպված ֆորում-թատրոնը նպատակ ուներ այս մեթոդը որպես […]

Աշխատանքային հանդիպումներ Վրաստանում

Այս տարվա մայիս ամսից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն համագործակցում է Վրաստանի Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիա, «Սուխումի» հիմնադրամի եվ «Բազմազգ Վրաստանի կանայք» (IDP Women Association “Consent”, “Sukhumi” Fund, “Women of Multinational Georgia”) կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով փոխանակել Հայաստանի դպրոցներում իրականացված […]

Լանջիկի պարի խմբի առաջին հաջողությունները

Օրերս Լանջիկ համայնքի փոքրերի պարի խումբը մասնակցեց Երեվանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած երգի, պարի բարեկամական փառատոնին: Սա Լանջիկի նորաստեղծ պարային ստուդիայի առաջին մեծ բեմելն էր: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի եվ Վրաստանի տարբեր մարզերից ժամանած 80 պարային խմբեր, որոնց մեջ […]

ՇՄ համայնքային զարգացման լավագույն փորձն ու հնարավորությունները

Ի՞նչ է համայնքի զարգացումը, ինչպե՞ս և ինչի՞ց սկսել այն, համայնքային միջոցների արդյունավետ օգտագործում՝ ի շահ բոլորի… Այս և այլ թեմաների մասին Արփենի, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներում խոսեց «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը: ԿՀԶ ՀԿ նախաձեռնությամբ անցկացվող «Շիրակի մարզում համայնքային զարգացման […]