ԼԻԴԵՐ մոտեցում

ԼԻԴԵՐ մոտեցման տեղայնացում Շիրակի մարզի Սարապատ համայնքում

Մենք  կարևորում  ենք  Եվրոպական  ԼԻԴԵՐ  մոտեցման  ներդրումը  համայնքներում՝  որոշումների  կայացումը ներքևից վերև սկզբունքով և տեղական բոլոր  դերակատարների ներգրավումը համայնքների  զարգացման  առաջնահերթությունների  մշակման  գործընթացներում։

2020 թվականին  ԿՀԶ  ՀԿ-ն  ձեռնամուխ  եղավ  առաջին  անգամ  Հայաստանում  փորձարկելու  գյուղական  համայնքների  զարգացման  ԼԻԴԵՐ  մոտեցումը,  որը  1991թ-ից  ի  վեր  կիրառվում  է  Եվրոպայի  անդամ  պետու-թյունների  ավելի  քան  2400  գյուղական  շրջաններում։ ԼԻԴԵՐ  մոտեցումը  ենթադրում  է  համայնքի  զարգացմանը  նպաստող  բոլոր  հնարավոր  դերակատարների՝  տեղական  ինքնակառավարման  մարմինների,    մասնավոր  բիզնեսի,  տեղի  բնակչության  և  քաղաքացիական  հասարակության  ակտիվ  համագործակցություն,  բոլոր  հնարավոր  ռեսուրս ռների համատեղում՝  այդ  թվում  նյութական,  ֆինանսական և  մարդկային։ Հետևելով  ԼԻԴԵՐ  մոտեցման  հիմնական  սկզբունքներին,  որպես  առաջին  ինստիտուցիոնալ  քայլ,  2021թ.  ԿՀԶ  ՀԿ-ն  հիմնեց  «Սարապատ»  Գործողությունների  իրականացման  տեղական  ակտիվ  խումբ»  հասարակական  կազմակերպությունը: Այն  միավորում  է  Սարապատ  խոշորացված  համայնքի  8  բնակավայրերը՝  Թորոսգյուղ,  Ցողամարգ,  Արփենի,  Գոգհովիտ,  Սարապատ,  Փոքր  Սարիար,  Սալուտ  և  Հողմիկ:

 «Սարապատ»    ԳԻՏԽ-ն  ունի  անհրաժեշտ  գույքով  և  տեխնիկական  միջոցներով  հագեցած  գրասենյակ՝  տեղակայված  Սալուտ  բնակավայրում: ՀԿ-ն  առաջին  կապերն  է  ստեղծել  տարբեր  կազմակերպությունների  հետ,  ծրագիր-առաջարկներ  է  ներկայացրել  ինչպես  ԿՀԶ  ՀԿ-ին,  այնպես  էլ  տեղական  մի  քանի  գործընկերների։  «Սարապատ» ԳԻՏԽ-ն՝  համագործակցելով  «Կանայք  հանուն  զարգացման»  ՀԿ-ի  հետ,  մշակել  է  իր  կազմի  մեջ  մտնող  8  բնակավայրի  զարգացման  քառամյա  ռազմավարական  պլանը։  Կազմակերպության  առաջիկա  ամենակարևոր  գործունեությունը  անդամների  կարողությունների  զարգացումն  է՝  հատկապես  կանանց  և  երիտասարդների  հզորացումը,  որը  թույլ  կտա  նրանց  տեղերում դառնալ  քաղաքացիական,  սոցիալական  և  տնտեսական  միջավայրի  փոփոխության  ակտիվ  դերակատարներ։