Ամանորի նախաշեմին Ցողամարգի Համայնքային կենտրոնի և գյուղապետարանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ մատուցվեց համայնքի փոքրիկներին։ Թորոսգյուղի Համայնքային կենտրոնի կամավորներն իրենց տոնական ուրախ ծրագրով այցելեցին նաև Ցողամարգ։
Ծաղրածուի և սիրված մուլտհերոսների կերպարներով կամավորներն ամեն ինչ արեցին՝ երեխաներին ուրախացնելու և նրանց տոնն անմոռանալի դարձնելու համար։ Դահլիճում տիրող մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ երեխաներին շնորհավորելու եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Համայնքի բոլոր երեխաների համար Ցողամարգի համայնքապետարանը պատրաստել էր ամանորյա նվերներ, որոնք Ձմեռ պապը բաժանեց փոքրիկներին։
Տոնական միջոցառումն ամանորյա անակնկալ էր նաև համայնքի մեծահասակների համար, քանզի այն տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ աջակցությամբ վերանորոգված նորաբաց Հանդիսությունների տանը, որը փաստորեն համայնքային առաջին մեծ և ուրախ միոջացառումն էր այստեղ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.960803570660747.1073741948.158335984240847&type=3″]