Լանջիկի պարի խմբի առաջին հաջողությունները

Lanjik danc group 2Օրերս Լանջիկ համայնքի փոքրերի պարի խումբը մասնակցեց Երեվանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացած երգի, պարի բարեկամական փառատոնին: Սա Լանջիկի նորաստեղծ պարային ստուդիայի առաջին մեծ բեմելն էր: Փառատոնին մասնակցում էին Հայաստանի եվ Վրաստանի տարբեր մարզերից ժամանած 80 պարային խմբեր, որոնց մեջ ամենաերիտասարդը Լանջիկի պարի խումբն էր: Ինչպես նշում է խմբի պարուսույց Ռուզաննա Փահլեվանյանը, չնայած հուզմունքին, փոքրիկները բավականին հաջող ելույթ ունեցան եվ գրավեցին ներկաների ուշադրությունը:

Փառատոնի շրջանակներում Երեվանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի կողմից Լանջիկի պարային ստուդիան եվ նրա գեղարվեստական ղեկավար Ռ. Փահլեվանյանն արժանացել են պատվոգրի եվ հուշամեդալի:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն նույնպես շնորհավորում է Լանջիկի փոքրիկներին եվ պարուսույց Ռ. Փահլեվանյանին՝ այս առաջին հաջողության համար եվ մաղթում խմբին նորանոր ձեռքբերումներ ու մեծ բեմեր:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.943038332437271.1073741942.158335984240847&type=3″]