Դրամաշնորհային 3-րդ մրցույթի հայտարարություն

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական ծրագրերի 3-րդ դրամաշնորհային մրցույթը։

Մրցույթին կարող են դիմել միայն ԿՀԶ ՀԿ շահառու՝ Նոր Կյանք, Նահապետավան, Տուֆաշեն, Վարդաքար, Կրասար, Կարմրավան և Սարագյուղ բնակավայրերի ներկայացուցիչներն ու Ռեսուրս կենտրոնների անդամները։

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ապահովեն տնտեսական, սոցիալական և մշակութային օգուտներ համայնքների բնակչություն, տուրիզմի և քաղաքացիական հասարակության կառույցների համար։ Ֆինանսավորվող բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն համայնքի զարգացման ռազմավարության մեկ կամ մի քանի առաջնահերթությունների։

Հայտատուից պահանջվում է լրացնել կից ուղարկվող նախնական ծրագրային գաղափարի ձևանմուշը և այն ներկայացնել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ Համայնքային զարգացման ծրագրերի պատասխանատու Արմինե Շիրոյանին՝  arminesh@yahoo.com էլեկտրոնային հասցեով՝ ամենաուշը  մինչև ս/թ Ապրիլի 9, ժամը 18։00։

Յուրաքանչյուր բնակավայր կարող է ներկայացնել մեկից ավելի գաղափարներ։

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում:

Նախնական գաղափարի ներկայացման ձևանմուշը ներբեռնելու համար խնդրում ենք սեղմել այստեղ