Տարեմուտի հանդես Թորոսգյուղում

torosԵրգ, պար, խինդ ու մանկան անհոգ ծիծաղ․․․ Այսպիսին էր մթնոլորտը Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ համայնքի փոքրիկներին ուրախացնելու էին եկել մուլտհերոսներն ու ծիխաղաշարժ ծաղրածուն։ Տարեմուտի հանդեսն ու հավաքվածների տոնական տրամադրությունն ամբողջացրեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Փոքրիկներն իրենց հերթին ուրախացրեցին պապիկին՝ նրանից ստանալով նվերներ։
ԿՀԶ ՀԿ ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված այս գեղեցիկ հագուստներն անակնկալ էին թե՛ մեծերին և թե փոքրերին, իսկ Համայնքային կենտրոնի կամավորների և դպրոցի համատեղ կազմակերպած տոնական միջոցառումն իսկական ամանորյա հեքիաթի վերածեցին երեխաների տոնը։

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.960801363994301.1073741947.158335984240847&type=3″]