Անդամակցություն ցանցերին

Պետական մակարդակով ԿՀԶ համագործակցում է ՀՀ Կրթության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի, Շիրակի մարզպետարանի և շահառու համայնքների ՏԻՄ-երի հետ:

Միջազգային մակարդակով մենք անդամակցում ենք տարբեր կրթական ցանցերի և ասոցիացիաների, որը մեզ հնարավորություն է ընձեռում կիսվել Հայաստանում կոնֆլիկտների կառավարման և համայնքային զարգացման ոլորտներում ունեցած մեր փորձով, հաջողված օրինակներով և դժվարություններով՝ միևնույն ժամանակ վերցնելով ու տեղայնացնելով աշխարհի տարբեր ծայրերում գործող այլ կազմակերպությունների հաջողված փորձերը:

ԿՀԶ-ը տարբեր միջազգային ցանցերի, ասոցիացիաների և գործընկերությունների անդամ է: Ստորև բերված են նրանցից մի քանիսը.

Screen Shot 2013-04-05 at 3.16.08 PMInternational Network on Conflict Resolution Education and Peace Education /INCREPE/:

Խաղաղության ուսուցման և կոնֆլիկտների լուծման ուսուցման  միջազգային ցանցը  անհատների և կազմակերպություների գլոբալ ցանց է , որոնք  պատրաստակամ  են  և  պատավորված ապահովելու հաղորդակցություն, մշակելու քաղաքականություն,  ուսուցանելու խաղաղություն  և կոնֆլիկտների  խաղաղ լուծում:  Ցանցը մշակում/ձևավորում է կարողություններ՝  նպաստելու խաղաղության մշակույթի ամրապնդմանն  ու բռնության  դեպքերի  բացառմանը՝  տեղական, տարածաշրջանային  և միջազգային  մակարդակներում՝ այս գործընթացին  ներգրավելով երիտասարդների ակտիվ  մասնակցությամբ ցանցերի և աջակից կառույցների: Ողջ կյանքի ընթացքում  ուսումնառության միջոցով վերջինս նպաստում է համատեղ խաղաղ ու ժողովրդավար  ապրելու  գործընթացին՝  միաժամանակ  զգալիորեն  նվազեցնելով բռնության տնտեսական,  մարդկային,  շրջակա  միջավայրի  կորուստները  և  գնահատելով  մշակութային տարբերությունները:

Կարդացե՛ք ավելին՝ http://www.creducation.org/cre/global_cre/about_global_network

 

Global Partnership For the Prevention of Armed Conflict: 

Զինված հակամարտությունների կանխարգելման համաշխարհային գործընկերություն

ԶՀԿՀԳ ցանցի կորիզը կազմում են կոնֆլիկտների կանխարգելման և խաղաղության կառուցման գործունեությամբ զբաղվող տարածաշրջանային և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ցանցերը: Հնարավորության դեպքում ցանցը ակտիվ համագործակցություն է հաստատում առանձին կառավարական մարմինների, մասնավոր հատվածի ընկերությունների և համապատասխան այլ կառույցների հետ՝ կոնֆլիկտների կանխարգելումն ու խաղաղության կառուցումը խթանելու նպատակով: Կարդացե՛ք ավելին՝ http://www.gppac.net/

 

Screen Shot 2013-04-05 at 3.21.27 PMInternational Peace Research Association, member of the Council: Peace Education Commission: 

Խաղաղության խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային ասոցիացիա, խորհրդի անդամ՝ խաղաղության ուսուցման կոմիտե

1964թ. ի վեր ԽԽՈՒՄԱ-ն իրականացնում է միջգիտակարգային ուսումնասիրություն այսօր աշխարհում խաղաղության կայուն հաստատմանը առնչվող առաջնային հարցերի շուրջ: Հանդիսանալով աշխարհի բոլոր մասերը ներկայացնող գիտնականների, պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների, որոշում կայացնողների ցանց՝ մենք ջանք չենք խնայում խաղաղության արվեստը ամենաբարձր և առաջնակի դիրքերում պահելու համար: ԽԽՈՒՄԱ-ի նպատակն է ուսումնասիրող համայնքների ստեղծումը: Ձեր տարածքում խաղաղության խնդիրներին առնչվող հետազոտություն կատարելու համար կապնվեք 5 տարածաշրջանային ընկերություններից մեկի հետ՝ տեղեկանալու համար վերջին իրադարձություններին և նախաձեռնություններին: Եթե դուք փնտրում եք ավելի կոնկրետ գիտակարգ խաղաղության և կոնֆլիկտների ուսումնասիրության կոնտեքստում, ապա անդամակցեք ԽԽՈՒՄԱ-ի հանձնաժողովներից կամ աշխատանքային խմբերից մեկին՝ ըստ մասնագիտացման Ձեր ուղղվածության: ԽԽՈՒՄԱ-ը, որն իրենից ներկայացնում է խաղաղությանն առնչվող խնդիրները հետազոտողների ցանց, հուլիսին կայացրեց իր 22-րդ Գլոբալ կոնֆերանսը, որին մասնակցում էին շուրջ 400 հետազոտողներ ողջ աշխարհից՝ կիսվելու այս հարցի շուրջ արդիական գիտելիքներով, որպեսզի ողջ աշխարհով մեկ առաջավոր դիրքերում պահվի տեսությունը, գործնականը և քաղաքականությունը/ռազմավարությունը: Ութ պլենար նիստ, ավելի քան 250 պրեզենտացիաներ և բազում այլ նախապատրաստական աշխատանքներ են զուգորդել փորձի փոխանակման այս գործընթացին:
Կարդացե՛ք ավելին՝ http://www.ipra-peace.com

 

International Civil Society Action Network (ICAN)

ICAN promotes inclusive and sustainable peace in countries affected by violent conflict, extremism, militarism, and closing political space.  Recognizing the gendered impact of conflict and the critical role of women peacebuilders, we fulfill our mission through a dual strategy of:

  • Shaping and influencing the peace and security policies of governments, multilateral organizations, and the wider international community by providing thought leadership, strategic advice, and gender-responsive analysis and operational guidance; and
  • Sustaining and strengthening a global movement of innovative locally rooted women peacebuilders to have voice and influence wherever matters of peace, violent conflict, rights, and human security are determined.

 We bring the word and spirit of  UN Security Council Resolution 1325 and the global women, peace and security agenda to life.

https://icanpeacework.org/ 

 

Women’s Alliance for Security Leadership (WASL)

The Women’s Alliance for Security Leadership (WASL) brings together existing women rights and peace practitioners, organizations, and networks actively engaged in preventing extremism and promoting peace, rights and pluralism, to enable their systematic and strategic collaboration. “Women’s rights activists are the longest-standing socially-rooted, transnational groups mobilizing for peace, countering rising extremism, and providing an alternative vision for the future.” — WASL founding statement.

wasl web page: 

 

Եթե դուք աշխատում եք վերոնշյալ ոլորտներում կամ աջակցության կարիք ունեք, մենք ուրախ կլինենք համագործակցել:
Կապ հաստատե՛ք մեզ հետ: