Առաքելություն

Առաքելություն

Հզորացնել և աջակցել Շիրակի մարզի գյուղական համայնքների կանանց և երիտասարդներին`  իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը տեր կանգնելու, աղքատությունը հաղթահարելու և համայնքները դեպի բարգավաճում, խաղաղություն և կայունություն տանելու համար:

Տեսլական

Շիրակի մարզի գյուղական բնակչությունն ապրում է ներդաշնակությամբ, բովանդակալից աշխատանքով և հաջողություններով լի կյանքով, որը ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում ապրող մարդկանց կյանքից:

 

Հիմնական արժեքներ

  • – Սկզբունքայնություն (դրսևորվում է ՀԿ-ի կողմից իր առաքելությանն ու նպատակներին նվիրվելու և հավատարիմ մնալու մեջ):
  • – Հետևողականություն (արտահայտվում է իրականացվող ծրագրերի, գործողությունների և նախաձեռնությունների տրամաբանական և փոխկապակցված ընթացքով):

  • – Թափանցիկություն և հաշվետվողականություն (ՀԿ-ն պարտավորվում է ցուցաբերել թափանցիկություն և ազնվություն ինչպես ՀԿ-ի ներսում, այնպես էլ դոնորների և հասարակության անդամների շրջանում):

  • – Ճշտապահություն և օրինականություն (արտահայտվում է իր գործունեության ընթացքում շահառուներին, համագործակից կազմակերպություններին, դոնորներին, կառավարության ներկայացուցիչներին տրամադրվող տեղեկատվության ճշմարտացիությամբ):

  • – Մասնակցային մոտեցում

  • – Թիմային աշխատանք

  • – Մի վնասիր/ Do No Harm

ԿՀԶ ՀԿ Ռազմավարական ծրագրերը