Նշված հղումով կարող եք ծանոթանալ “Կանայք հանուն զարգացման” հասարակական կազմակերպության 2019թ․- գործունեության հաշվետվությանը ԿՀԶ ՀԿ հաշվետվություն
500 երիտասարդներ 45 երկրներից նոյեմբերի 14-18-ը մասնակցեցին Բեռլինում կայացած «Երիտասարդներն հանուն խաղաղության։ Համաշխարհային I պատերազմից 100 տարի անց: Խաղաղության 100 գաղափար» խորագրով միջազգային երիտասարդական հավաքին՝ նվիրված Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին։ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ծրագրի օգնական Անահիտ Հակոբյանը […]
Նոյեմբերի 3-ին Երևանի Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով 3-րդ համահայաստանյան նկարչական մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան և Հայաստանում «թավշյա» հեղափոխությանը։ Մրցույթը կազմակերպվել էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ ՀԿ) կողմից՝ «Խաղաղության կրթություն Հայաստանի դպրոցներում» […]
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ մշտական գործընկեր «Հաց աշխարհին» (“Bread for the World”/ BfdW ) գերմանական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ից Բեռլինում բացվել է «Խաղաղությունը հայ դպրոցականների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հայ դպրոցականների թվով 30 աշխատանքներ ներկայացված են BfdW կազմակերպության գլխավոր գրասենյակում […]
Շարունակվում են համայնքային ընդհանուր ժողովները ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում։ Հոկտեմբերի 18-ին ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչները Մեղրաշատում էին։ Ժողովի թեման փոքր դրամաշնորհային ծրագրի գաղափարների ընտրությունն էր, նպատակը՝ համայնքի մասնակցությունը գաղափարների քննարկման և ընտրության հարցում: 2018թ. -ի ընթացքում համայնքում արդեն իսկ իրականացվել է […]
Նոր ծանոթություններ, նոր գործընկերներ, անչափ հետաքրքիր, հագեցած ու գունեղ օր Բերքի 5-րդ փառատոնին։ «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ Գյուղնախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ տարին է, ինչ մայրաքաղաքում անցկացվում է Գյուղական կյանքի ու ավանդույթների փառատոնը, որը տարեցտարի ավելի ու […]
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում կայացավ «Խաղաղության ուժը» խորագրով մրցույթի նկարների ընտրությունը ։ Հանձնաժողովի կազմում էին Նիկոլայ Նիկողոսյան հիմնադրամի տնօրեն, նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը, «Էլդորադո պրինտ» հրատարակչության տնօրեն, դիզայներ Արամ Պիճիկյանը, ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը, ինչպես նաև մրցույթի կազմակերպման պատասխանատուներ՝ […]
Հուլիսի 1-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու Հողմիկ, Արփենի, Թորոսգյուղ և Ցողամարգ բնակավայրերի երիտասարդական ակտիվ խմբերի թվով 20 անդամներն ուսումնական այցով եղան «Սառնաղբյուրի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Կազմակերպության նախագահ Կարեն Այվազյանը մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու գործունեությունը, 13 տարվա փորձառությունն […]
Երգ, պար, փոքրիկների վառ ժպիտներ ու տոնական բարձր տրամադրություն։ Ցողամարգի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը վաղ առավոտից այստեղ էր հավաքել համայնքի բնակիչներին։ Դեռևս նախորդ տարի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Փարոս» հիմնադրամի համագործակցության արդյունքում Ցողամարգում տեղադրվեցին սահարան և ճոճանակներ, սակայն սարքավորումները […]
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ ֆինանսավորմամբ սոցիալական մեկ այլ ծրագիր կյանքի կոչվեց Հողմիկ համայնքում՝ «Հողմիկ համայնքի հասարակական միջոցառումների սրահի բարելավում» խորագրով։ Ծրագրի նպատակն է համայնքի գործող հանդիսությունների սրահի համար ձեռք բերել համապատասխան սպասք՝ համայնքային մեծամասշտաբ միջոցառումներն առավել պատշաճ և հարմարավետ կազմակերպելու […]