Հուլիսի 1-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու Հողմիկ, Արփենի, Թորոսգյուղ և Ցողամարգ բնակավայրերի երիտասարդական ակտիվ խմբերի թվով 20 անդամներն ուսումնական այցով եղան «Սառնաղբյուրի երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Կազմակերպության նախագահ Կարեն Այվազյանը մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու գործունեությունը, 13 տարվա փորձառությունն ու աշխատանքները գյուղաբնակ երիտասարդների հետ, պատասխանեց երիտասարդներին հուզող մի շարք հարցերի։ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդներն էլ կիսվեցին իրենց փորձով, իրականացրած ծրագրերով ու հետաքրքիր գաղափարներով, խոսեցին նաև ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպող դժվարությունների մասին։
Հանդիպման ավարտից հետո երիտասարդները եղան նաև Սառնաղբյուրի պատմամշակութային վայրերում՝ Կարմիր վանքում, ինչպես նաև Սբ․ Թադևոս, Սբ․ Հակոբ և Սբ․ Կարապես եկեղեցիներում: