«Խաղաղությունը հայ դպրոցականների աչքերով» ցուցահանդեսը Բեռլինում

Exhibition in Berlin«Կանայք հանուն զարգացման» ՀԿ մշտական գործընկեր «Հաց աշխարհին» (“Bread for the World”/ BfdW ) գերմանական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ից Բեռլինում բացվել է «Խաղաղությունը հայ դպրոցականների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Հայ դպրոցականների թվով 30 աշխատանքներ ներկայացված են BfdW կազմակերպության գլխավոր գրասենյակում և մինչև Սուրբ Ծննդյան օրերը երեխաների սիրով ու բարությամբ լի գունագեղ նկարները կզարդարեն գրասենյակի պատերը՝ հնարավորություն տալով կազմակերպության աշխատակիցներին, ինչպես նաև հետաքրքրված այցելուներին մեկ անգամ ևս խորհելու խաղաղության և բռնություններից զերծ աշխարհ կառուցելու գաղափարի շուրջ։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.2240313889376369.1073742041.158335984240847&type=1″]