Շարունակվում են համայնքային ընդհանուր ժողովները ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում։ Հոկտեմբերի 18-ին ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչները Մեղրաշատում էին։
Ժողովի թեման փոքր դրամաշնորհային ծրագրի գաղափարների ընտրությունն էր, նպատակը՝ համայնքի մասնակցությունը գաղափարների քննարկման և ընտրության հարցում: 2018թ. -ի ընթացքում համայնքում արդեն իսկ իրականացվել է երկու ծրագիր՝ դպրոցի դահլիճի բեմահարթակի կառուցում և դահլիճի ապահովում համապատասխան սարքավորումներով և գույքով:
Ժողովին ներկա էին համայնքի 25 անդամներ տարիքային գրեթե բոլոր խմբերից՝ դպրոցականներ, երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ, համայնքի վարչական ներկայացուցիչը, ինչպես նաև ներկայացուցիչ Ամասիա խոշորացված համայնքից: Քննարկման էր դրված երկու ծրագրի գաղափար՝ «Երեխաների զարգացման և կրթության կենտրոն» և «Երիտասարդների ազատ ժամանցի կենտրոն»: Երկու գաղափարներն էլ կարևոր էին և հիմնավորված, սակայն հավաքվածները առավել առաջնահերթ էին համարում երեխաների զարգացման կենտրոն ունենալուն: Համայնքում կան 3-5 տարեկան ավելի քան 15 երեխա, որոնց մի մասը մանկապարտեզ է հաճախում հարևան գյուղում:
Մեղրաշատի վարչական ներկայացուցիչ Վահրամ Սաղաթելյանը պատրաստակամություն հայտնեց համայնքի կողմից աջակցել նաև երիտասարդների ազատ ժամանցի կենտրոնի ստեղծման հարցում: Որոշվեց համայնքի ենթակայության տակ գտնող շենքից սենյակ հատկացնել երիտասարդների համար: