Ընդլայնվել է Լանջիկ և Ցողամարգ համայնքների լուսավորության ցանցը

Lanjik«Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու բոլոր համայնքներում մեծ թափով ընթանում են ԿՀԶ ՀԿ ֆինանսավորմամբ դրամաշնորհային փոքր ծրագրերի 2-րդ փուլի աշխատանքները։ Տարիներ շարունակ Ցողամարգ և Լանջիկ համայնքների համար առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն համարվող արտաքին լուսավորության հարցն այսօր գրեթե լուծված է։
Դեռևս նոյեմբեր ամսին «Կանայք հանուն զարգացման», «Կարիտաս» և «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրի շրջանակներում Ցողամարգ համայնքում տեղադրվել էին թվով 47 լուսարձակներ, իսկ ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհի արդյունքում բոլորովին վերջերս համայնքում տեղադրվեց նաև ֆոտովոլտային պանել, ևս 10-ով ավելացավ լուսարձակների թիվը՝ հասնելով 57-ի, ինչի շնորհիվ Ցողամարգում այսօր գործում է սեփական էներգաարդյունավետ համակարգ,  իսկ համայնքի լուսավորության ծածկույթն հասել է մոտ 80 տոկոսի։
ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրած դրամաշնորհի ֆինանսավորմամբ ընդլայնվել է նաև Լանջիկ համայնքի փողոցային լուսավորության ցանցը։ Այստեղ թվով 10 հենասյուներ և լուսարձակներ են տեղադրվել համայնքի 7-րդ փողոցում՝ ապահովելով տվյալ փողոցի բնակիչների անվտանգ տեղաշարժը երեկոյան ժամերին։  Ծրագրի հաջորդ փուլով նախատեսվում է իրականացնել նաև զուգահեռ փողոցի լուսավորությունը, քանզի համայնքներում արտաքին լուսավորությունն անհրաժեշտ է ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն պայմաններին համապատասխանելու համար, այլ նաև թեթևացնում է համայնքի ֆինանսական բեռը էներգախնայող լամպերի շնորհիվ, ինչպես նաև լուծում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու խնդիրը։

Ծրագրերի իրականացման համար ֆինանսական ներդրում են ունեցել նաև Սարապատ և Անի խոշորացված համայնքները։

 

Tsoghamarg  Lanjik