Սիրելի՛ երիտասարդներ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով տեսանյութերի մրցույթ։ ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում զբոսաշրջությունը խթանելու նպատակով առաջարկում ենք պատրաստել կարճ տեսահոլովակ, որը կներկայացնի ձեր համայնքը, հետաքրքիր սովորույթներն ու ավանդույթները, տեսարժան վայրերն ու գյուղի համով-հոտով մարդկանց, ովքեր կհամոզեն դիտողին գալու հենց ձեր համայնք։
Մրցույթի պայմաններ՝
Նկարահանել 3-4 րոպե տևողությամբ մասնագիտական կամ սիրողական հոլովակ՝ հեռախոսով կամ տեսախցիկով /հնարավորինս բարձր որակի/,
Հոլովակը պարտադիր նկարել հորիզոնական ֆորմատով,
Գրել հոլովակի համառոտ նկարագիր՝ մինչև 200 բառի սահմանում,
Վերբեռնել պատրաստի հոլովակը որևէ YouTube վիդեո կայքում կամ ուղարկել info@wfd.am էլեկտրոնային հասցեին:
Նշել հոլովակը պատրաստող անձի կամ աշխատանքային խմբի անդամների անունները։
Այն հոլովակները, որոնք չեն համապատասխանի մրցույթի պայմաններին, չեն մասնակցի ընտրությանը։
Մրցանակներ՝Լավագույն 3 հոլովակների հեղինակներին կամ երիտասարդական խմբերին սպասվում են անակնկալներ և խրախուսական մրցանակներ։
Ուշադրություն, մրցույթին կարող են մասնակցել միայն «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու համայնքների 14 տարեկան և բարձր դպրոցականները, երիտասարդներն ու հետաքրքրված անձինք։ Կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքներ։Մրցույթին ներկայացված բոլոր հոլովակներն, անկախ զբաղեցրած մրցանակային տեղերից, կտեղադրվեն ԿՀԶ ՀԿ Ֆեյսբուք էջում և կազմակերպության կայքում, ինչպես նաև կտարածվեն համայնքային զարգացման ուղղությամբ աշխատող տարբեր կազմակերպությունների սոցիալական խմբերում և էջերում։ Վերջնաժամկետ՝
Մրցույթի վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 31-ը։ Նշված ժամկետից ուշ ուղարկված հոլովակները չեն մասնակցի մրցույթին։Մրցույթի հետ կապված ցանկացած հարցով կարող եք գրել
info@wfd.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077 753405 հեռախոսահամարին։