Մասնագիտական կողմնորոշման դասընթաց Անուշավանում

Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի անդամներըը հետաքրքիր և օգտակար դասընթաց ունեցան մասնագիտական կողմնորաշման և ԱՀՕ ( առաջին հոգեբանական օգնության) վերաբերյալ: Այս դասընթացի նպատակն էր օգնել երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում հաշվի առնել իրենց անձնային առանձնահատկությունները, ընդունակությունները, մասնագիտական պահանջարկը: Իսկ ԱՀՕ նպատակն էր […]

Աշխատաժողով գենդերի և կլիմայի փոփոխության թեմայով

2023 թ. հոկտեմբերի 9-11-ը ԿՀԶ ՀԿ-ի ծրագրի համակարգող Արմինե Շիրոյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված «Գենդերի և կլիմայի փոփոխության գործողությունների ինտեգրում Կենտրոնական և արևմտյան Ասիայում ԱԶԲ գործառնություններում» ենթատարածաշրջանային աշխատաժողովին: Աշխատաժողովն անցկացվել է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում։ Աշխատաժողովի նպատակն […]

Տեղեկատվական հանդիպումներ Աշոցք համայնքի բնակավայրերում

Տեղեկատվական հանդպումներ տեղի ունեցան Աշոցք միավորված համայնքի Սարագյուղ, Կրասար, Կարմրավան, Զույգաղբյուր և Հարթաշեն բնակավայրերի վարչական ղեկավարների, դպրոցների տնօրենների և համայնքների բնակիչների հետ։ ԿՀԶ ՀԿ համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Արմինե Շիրոյանը հավաքվածներին մանրամասն ներկայացրեց ԿՀԶ ՀԿ փորձը, Շիրակի մարզի գյուղական համայնքներում […]

Արփենիի փոքրիկներն հնարավորություն ունեն հաճախելու պարի խմբակ

Հոկտեմբերի 27-ին Արփենի բնակավայր ժամանած հյուրերին համայնքի ջերմ ու հյուրընկալ բնակիչները դիմավորեցին աղ ու հացով։ Տոնական տրամադրության պատճառն այս անգամ համայնքում հիմնված պարի խմբակի պաշտոնական բացման արարողությունն էր։ Մայիս ամսից համայնքում գործող պարի խմբակն հիմնվել է Արփենի համայնքի բնակչուհի Հայաստան […]

Դասընթաց՝ նվիրված միգրացիոն խնդիրներին

«Հայկական Կարիտաս» և «Կանայք հանուն զարգացման» կազմակերպությունների համագործակցությամբ հոկտեմբերի 19-ին ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդների համար «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված միգրացիային առնչվող խնդիրներին։ Հանդիպումը […]

Մեկնարկել է ԿՀԶ ՀԿ նոր եռամյա ծրագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից իրականացվող «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» եռամյա ծրագիրը։ Այն տրամաբանական շարունակությունն է կազմակերպության նախորդ ծրագրերի, որոնք միտված են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի զարգացմանն ու համայնքի […]

Օգնություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Այս օրերին շատ կազմակերպություններ ու անհատներ զբաղված են Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու և օգնություն տրամադրելու գործով։ Մեծ հպարտությամբ ու հուզմունքով ենք հետևում, թե ինչպես ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդական կենտրոնների անդամները նույնպես, համագործակցելով համայնքապետարանների հետ, ակտիվորեն ներգրավված են արցախահայերին […]

«Բացահայտիր քո տաղանդը» խորագրով մրցույթ

«Սարապատ ԳԻՏԽ» ՀԿ նախաձեռնությամբ սեպտեմբերի 3-ին Արփենի բնակավայրում կազմակերպվեց «Բացահայտիր քո տաղանդը» խորագրով միջոցառում, որին իրենց մասնակցությունը բերեցին ԿՀԶ ՀԿ շահառու Թորոսգյուղ, Մուսայելյան, Արփենի, Ցողամարգ և Սալուտ համայնքների 3-15 տարեկան թվով 45 երեխաներ։ Մրցույթը նպատակ ուներ բացահայտել դպրոցական տաղանդներին, խրախուսել […]

Ամառային ճամբար Անուշավանում

Ամառային արձակուրդների վերջին օրերն երեխաների համար հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար Անուշավանի երիտասարդական ակտիվ խումբի նախաձեռնությամբ օգոստոսի 25-28 համայնքում կազմակերպվեց ցերեկային ճամբար։ Ճամբարին մասնակցել են 7-13 տարեկան թվով 30 երեխաներ՝ Արթիկ և Անուշավան համայնքներից։ Ճամբարի իրականացման ողջ պատասխանատվությունն ու կազմակերպչական […]