Աշխատաժողով գենդերի և կլիմայի փոփոխության թեմայով

2023 թ. հոկտեմբերի 9-11-ը ԿՀԶ ՀԿ-ի ծրագրի համակարգող Արմինե Շիրոյանը մասնակցել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված «Գենդերի և կլիմայի փոփոխության գործողությունների ինտեգրում Կենտրոնական և արևմտյան Ասիայում ԱԶԲ գործառնություններում» ենթատարածաշրջանային աշխատաժողովին: Աշխատաժողովն անցկացվել է Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում։

Աշխատաժողովի նպատակն էր`

  • ընդլայնել մասնակիցների գիտելիքները գենդերի և կլիմայի փոփոխության միջև կապի վերաբերյալ՝ գլոբալ և տարածաշրջանում զարգացման նախաձեռնությունների համատեքստում;
  • ընդլայնել իրենց պատկերացումները ԱԶԲ-ի առաջնահերթությունների և ձեռքբերումների մասին, Ռազմավարություն 2030-ի և Կայուն զարգացման նպատակ 5-ի հետ մեկտեղ;
  • կիսել գենդերին արձագանքող մոտեցումները կլիմայի փոփոխության դեմ պայքարում` օգտագործելով տարածաշրջանի լավ փորձի օրինակները:

Ա. Շիրոյանը պանելային քննարկումներից մեկի մասնակիցն էր: Նա կիսվեց ԿՀԶ ՀԿ-ի ձեռքբերումներով և մարտահրավերներով՝ կանանց տնտեսական զարգացումը խթանելու և կանանց զբաղվածությանը աջակցելու գործում: Խոսվեց նաև ձեռներեցության և առաջնորդության զարգացման նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների հաղթահարմանը: