Օգնություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

Այս օրերին շատ կազմակերպություններ ու անհատներ զբաղված են Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու և օգնություն տրամադրելու գործով։ Մեծ հպարտությամբ ու հուզմունքով ենք հետևում, թե ինչպես ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդական կենտրոնների անդամները նույնպես, համագործակցելով համայնքապետարանների հետ, ակտիվորեն ներգրավված են արցախահայերին իրենց գյուղերում պատշաճ ընդունելություն կազմակերպելով, կարիքների գնահատում իրականացնելով և առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելով։

Երիտասաարդների նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվել նաև արցախցի դպրոցականների ու երիտասարդների հետ, ծանոթացրել են իրենց համայնքներին, այցելել են երիտասարդական կենտրոններ ու պատմել իրենց գործունեության մասին։ Մեր երիտասարդները պատրաստակամություն են հայտնել նաև կազմակերպելու արցախցի դպրոցականների դասապատրաստումը, փոքրիկների ժամանցի կազմակերպումն, ինչպես նաև տարբեր խմբակների հաճախումը անվճար հիմունքներով։

Մեր երիտասարդներն իրենց գործով մեկ անգամ ևս ցույց են տալիս հայի չկոտրվող ու կամեցող Մարդ տեսակը՝ հայրենասիրության, մարդասիրության օրինակ հանդիսանալով շատերի համար։