«Հայկական Կարիտաս» և «Կանայք հանուն զարգացման» կազմակերպությունների համագործակցությամբ հոկտեմբերի 19-ին ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդների համար «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց դասընթաց՝ նվիրված միգրացիային առնչվող խնդիրներին։
Հանդիպումը նպատակ ուներ՝
- նպաստել պոտենցիալ, աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրազեկվածության բարձրացմանն ու շահերի պաշտպանությանը,
- ծանոթացնել ԵԱՏՄ երկրների միգրացիոն օրենդրությանը,
- խորհրդատվություն տրամադրել և աջակցել միգրանտների իրավունքների պաշտպանությանը՝ տեղական, ազգային և միջազգային մակարդակներում։
Դասընթացը վարում էր «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, ով մանրամասն ներկայացրեց աշխատանքի նպատակով հիմնականում ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների իրավունքները, ինչ պարտադիր փաստաթղթեր և ընթացակարգ է անհրաժեշտ անցնել միգրանտներին՝ անօրինականություններից ու խնդիրներից խուսափելու համար, ինչպես նաև պատասխանեց մասնակիցներին հուզող մի շարք հարցերի։
Շնորհակալ ենք Armenian Caritas «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին՝ ուսանելի և օգտակար դասընթացի համար։