ԿՀԶ ՀԿ համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Արմինե Շիրոյանը հավաքվածներին մանրամասն ներկայացրեց ԿՀԶ ՀԿ փորձը, Շիրակի մարզի գյուղական համայնքներում իրականացված սոցիալական ու բիզնես ծրագրերը, երիտասարական ակտիվ խմբերի գործունեությունը, ինչպես նաև ընթացիկ ծրագրի նպատակներն ու խնդիրները։
ԿՀԶ ՀԿ կրթական ծրագրերի համակարգող Սուսաննա Ղազարյանը ներկայացրեց ֆորում թատրոն խմբակների գործունեությունն ու ձեռք բերված արդյունքները՝ ակնկալելով համագործակցություն նոր ընտրված համայնքներում։
Նշենք, ԿՀԶ ՀԿ ընթացիկ ծրագրի համար նոր գյուղերի ընտրությունը դեռևս ընթացքի մեջ է։ Տեղեկատվական հանդիպումները նպատակ ունեն ավելի լավ ուսումնասիրելու մարզի համայնքներն ու ընտրելու ԿՀԶ ՀԿ կողմից սահմանված հստակ չափորոշիչներին համապատասխան թիրախ բնակավայրեր։