Նոյեմբերի 14-ին Ախուրյան բազմաբնակավայր համայնքի Մայիսյան բնակավայրում տեղի ունեցավ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինասավորմամբ իրականացվող #CapSLoc ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։
Մեկնարկի միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի ժողովրդավարության և կառավարման գրասենյակի կառավարման/ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, CapSLoc համընկերության անդամ կառույցների, մարզային և համայնքային իշխանության ներկայացուցիչներ և Ախուրյան բազմաբնակավայր համայնքի ակտիվ բնակիչներ:
Մանրամասները՝ https://ngoc.am/capsloc-kickoff-event/
———
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ–ի կողմից՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ–ի, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ–ի և«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն» ՀԿ–ի հետ համատեղ։