Ուսուցողական հանդիպում և փորձի փոխանակում

ԿՀԶ ՀԿ շահառու՝ Թորոսգյուղ, Ցողամարգ և Լանջիկ համայնքներում ձևավորված Ֆորում թատրոնի խմբակների անդամների համար անցկացվեց ուսուցողական հանդիպում, որը նպատակ ուներ ամփոփել «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով անցկացված դասընթացների շարքը, ինչպես նաև կիսվել փորձով ու առավել սերտ կապեր հաստատել շահառու համայնքների դպրոցականների միջև։ […]

Լիդերություն գյուղական երիտասարդության համար 28-րդ միջազգային դասընթաց

ԿՀԿ ՀԿ աշխատակից Արփինե Նիկոլյանը 2017թ-ի օգոստոսի 9-22-ը Գերմանիայի Հերշչինգ քաղաքում գտնվող Բավարիայի գյուղատնտեսության տանը մասնակցեց «Լիդերություն գյուղական համայնքների երիտասարդության համար» 28-րդ միջազգային դասընթացին։ Դասընթացը կազմակերպվել էր Գերմանիայի Պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից:  Թվով 100 մասնակիցներ՝ 5 մայրցամաքների 60 տարբեր […]

«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության»

միջազգային 2-րդ գիտաժողով 1-2 դեկտեմբերի, 2017թ. Գյումրի, Հայաստան   «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանում խաղաղաշինության հաստատման բնագավառում, հայտարարում է «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 1-2-ը […]

“CONTACT” խաղաղաշինության ամառային դպրոց – 2017

Խաղաղաշինության բնագավառում ձեռք բերած իրենց նոր գիտելիքներով ու փորձով գործընկերների հետ կիսվեցին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Անի Սիմոնյանն ու Արփինե Նիկոլյանը։ Վերջիններս հունիսի 5-27 -ը ԱՄՆ-ում մասնակցել են «Կոնֆլիկտների փոխակերպում մշակութային բազմազանության միջոցով (CONTACT)»  խաղաղաշինության ամառային ծրագրին։ 3-շաբաթյա ինտենսիվ դասընթացները կազմակերպվել […]

Խաղաղությունը գույների լեզվով

Գյումրու «Ստիլ» պատկերասրահում կայացավ «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով նկարչական մրցույթի ընտրության առաջին փուլը: Հանձնաժողովի կազմում էին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը, ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը, ինչպես նաև «Կանայք հանուն […]

Կոնֆլիկտների կառավարման թեմաներով դասընթացներ Բոլնիսիում

 2017թ. ապրիլ ամսին ԿՀԶ ՀԿ մշակած «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» մեթոդական ձեռնարկով 5-ական փորձնական դասեր են անցկացվել Վրաստանի Բոլնիսիի քաղաքապետարանի մասնագետների եւ քաղաքի մասնավոր դպրոցներից մեկի աշակերտների համար: Դասընթացները վարել է ԿՀԶ ՀԿ գործընկեր «Բոլնիսի լեզվի տուն» կազմակերպության նախագահ Իրմա […]

Աշխատանքային հանդիպում ԿԱԻ մասնաճյուղերի տնօրենների հետ

Մարտի 23-25-ը տեղի ունեցավ աշխատանքային չորրորդ հանդիպումը Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի տնօրենների հետ: Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի մարզերում վերջին մեկ տարում ԿՀԶ ՀԿ կողմից իրականացված գործողությունների հաշվետվությունները, ԿԱԻ տնօրենների ֆորմալ և ոչ ֆորմալ դիտարկումները մարզերի դպրոցներում իրականացված աշխատանքների […]

Խաղաղության կրթությունը Երևանի թիվ 177 դպրոցում

Փետրվարի 17-ին Երևանի Գ. Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոցի տնօրինության հրավերով ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներն ու ԿԱԻ դաստիարակության և լրացուցիչ կրթության բաժնի վարիչ Մելանյա Դավթյանը մասնակցեցին դպրոցի 4-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում «Կոնֆլիկտների կառավարման կրություն» թեմայով կազմակերպված բաց դասերին: Բոլոր դասարաններում […]

«Գյուղական համայնքների զարգացում» համաժողով

2017թ․ Հունվարի 31-ին տեղի ունեցավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» խորագրով համաժողովը: Համաժողովն հետապնդում էր մի քանի նպատակներ՝  – Ամփոփել և հանրայնացնել 2014-2016թթ. ընթացքում ԿՀԶ ՀԿ կողմից շահառու 4 գյուղական համայնքներում իրականացված ծրագրերը,  – Քննարկել ՀՀ Շիրակի մարզպետարանի և Շիրակի մարզի […]