Մարտի 23-25-ը տեղի ունեցավ աշխատանքային չորրորդ հանդիպումը Կրթության ազգային ինստիտուտի մարզային մասնաճյուղերի տնօրենների հետ: Երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի մարզերում վերջին մեկ տարում ԿՀԶ ՀԿ կողմից իրականացված գործողությունների հաշվետվությունները, ԿԱԻ տնօրենների ֆորմալ և ոչ ֆորմալ դիտարկումները մարզերի դպրոցներում իրականացված աշխատանքների վերաբերյալ, քննարկվեցին թե ինչպիսի փոփոխություններ է հնարավոր կատարել ծրագրային մոտեցումներում՝ առավել բարձրացնելու համար ԿԱԻ-ների, դպրոցների տնօրինության, ուսուցիչների, աշակերտների շահագրգռվածությունը խաղաղության ուսուցման դասերն անցնկացնելու հարցում: Հանդիպման շրջանակներում ԿԱԻ-ի տնօրենները եղան նաեւ Թորոսգյուղում, որտեղ ներկա գտնվեցին գյուղում գործող ֆորում-թատրոնի ներկայացմանը: Ներկայացման նպատակն էր մասնակիցներին առավել մանրամասն պատկերացում տալ ֆորում- թատրոնի մեթոդի վերաբերյալ, որը լայնորեն կիրառվում է որպես կոնֆլիկտների լուծման այլընտրանքային տարբերակ: Ֆորում-թատրոնն իր ձեւաչափով եւ ընտրված թեմայով շատ հետաքրքիր էր եւ հյուրերն անմիջապես մտան թեմայի մեջ՝ ակտիվ մասնակցություն ունենալով ոչ միայն քննարկումներին, այլեւ ներկայացմանը՝ փոխարինելով «դերասաններին» եւ առաջարկելով կոնֆլիկտի լուծման իրենց տարբերակները: Ներկայացման ավարտին ԿԱԻ-ի տնօրենները կարեվորեցին ֆորում-թատրոնի գաղափարը՝ որպես կոնֆլիկտների կառավարման նոր եւ հետաքրքիր մեթոդ եւ առաջարկեցին այն կիրառել նաեւ իրենց մարզերի դպրոցներում: Հանդիպման ավարտին քննարկվեցին խաղաղության կրթության բնագավառում ԿՀԶ ՀԿ եւ ԿԱԻ տնօրենների հետ համատեղ հետագա գործողություններն ու նախատեսվող ծրագրերը:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1397204553687311.1073741935.158335984240847&type=1″]