Ապրիլի 11-26-ը ընկած ժամանակահատվածում Ցողամարգի և Թորոսգյուղի գործող ֆորում-թատրոն խմբակների անդամները «Մի կաթիլ ջուր» և «Պատվի համար» ներկայացումներով հանդես եկան Թորոսգյուղ, Հողմիկ և Գոգհովիտ բնակավայրերում: Ցողամարգի խումբը «Մի կաթիլ ջուր» ներկայացմամբ հանդես եկավ Թորոսգյուղի և Հողմիկի միջն. դպրոցներում, իսկ Թորոսգյուղի խումբն հյուրընկալվեց Գոգհովիտի դպրոցում: Ֆորում-թատրոն խմբակների անդամների փոխայցելությունների նպատակն է միմյանց հետ կիսվել իրենց փորձով, ներկայացնել իրենց սեփական համայնքներում առկա հիմնախնդիրները և ինչու չէ, ձեռք բերել նոր ընկերներ հարևան համայնքներում։
Բոլոր համայնքներում բեմադրություններն ու դրանցում ներկայացվող հիմնախնդիրներն ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ ու ոգևորությամբ, իսկ վերջում հանդիսատեսի կողմից ծավալվեց բուռն քննարկում՝ առաջարկելով խնդիրների լուծման բազմաթիվ տարբերակներ։
Այս փոխայցելությունները դրական են գնահատում նաև ֆորում-թատրոն խմբակների ղեկավարները, ովքեր նույնպես միմյանց հետ են կիսվում իրենց փորձով, հաջողություններով, ինչպես նաև աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրներով։
Ֆորում-թոտրոնների հիմնական լսարանը ծնողներն ու ուսուցիչներն են, ովքեր նույնպես կարևորում են խմբակների գործունեությունն իրենց համայնքներում և արժևորում նման փոխայցելությունները։ Նրանց խոսքերով, այս խմբակների շնորհիվ իրենց երեխաների մոտ զարգացել են ոչ միայն դերասանական հմտությունները, այլ որ ամենակարևորն է երեխաները ձեռք են բերել ինքնավստահություն, մեծ լսարանի մոտ անկաշկանդ ելույթ ունենալու ունակություն, ինչպես նաև եղած խնդիրներին տարբեր կողմերից նայելու, վերլուծելու և կոնֆլիկտի հանգուցալուծման խաղաղ տարբերակներ գտնելու հմտություն։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1923805211027240.1073742041.158335984240847&type=1″]