Call for Printing Services for the Manual

«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հրավիրում է տպագրական ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկ «Ինչպես հասնել երկարաժամկետ և կայուն սոցիալական փոփոխությունների գյուղական համայնքներում» ուսուցողական ձեռնարկի տպագրության համար։

Տպագրության տեխնիկական բնութագրեր

Հրատարակության անվանումը՝
«Ինչպես հասնել երկարաժամկետ և կայուն սոցիալական փոփոխությունների գյուղական համայնքներում» ուսուցողական ձեռնարկ

Ֆորմատ՝ A4

Կազմ

  • Թուղթ՝ 300 գ/մ² անփայլ (մատ) թուղթ
  • Լամինացված
  • Գունավոր տպագրություն (4+4)

Միջուկ

  • Ծավալ՝ 46 էջ
  • Թուղթ՝ 120–150 գ/մ² կավճապատ
  • Գունավոր տպագրություն (4+4)
  • Լազերային տպագրություն

Կազմարարություն

  • Թերմո կազմարարություն

Տպաքանակ

  • 300 օրինակ

Առաջարկների ներկայացման կարգ

Հետաքրքրված կազմակերպություններին խնդրում ենք ներկայացնել իրենց գնային առաջարկը՝ ստորագրված և կնիքված տարբերակով։

Առաջարկները կարող են ներառել նաև լրացուցիչ տեղեկատվություն՝ տպագրության ժամկետների, առաքման պայմանների և այլ ծառայությունների վերաբերյալ։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝
2026 թվականի հունիսի 12-ը։

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում սիրով պատրաստ ենք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

Նախապես շնորհակալ ենք համագործակցության համար։

Գնահարցման ձևաթուղթը կարող եք ներբեռնել այստեղ


Հարգանքով՝

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ