Ապրիլի 9-10 Երևանում տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակության կառույցների փորձի փոխանակման ֆորումը՝ կազմակերպված «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ գործակալության կողմից Քաունթերփարթ Ինթերնեյշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում։ Ֆորումի պանելային քննարկմանը որպես խոսնակ մասնակցում էր նաև «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը։
Ֆորումի նպատակն էր Նպաստել համայնքահեն կազմակերպությունների և փորձառու ՔՀԿ-ների միջև երկխոսությանն ու փորձի փոխանակմանը։
Ֆորումի ընթացքում ՀՀ մարզային համայնքներում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների շուրջ 40 ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան երկօրյա ֆորումի ընթացքում ծանոթանալու և լսելու 15-ից ավելի փորձառու ՔՀԿ-ների փորձը իրենց գործունեության ոլորտներում։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին մասնակցային բյուջետավորման, համայնքահեն գործունեության, հանրային դրամահավաքների ու սոցիալական ձեռնարկատիրությանը, ինչպես նաև համայնքների դիմադրողականության բարձրացմանն ու աղետների ռիսկերի նվազեցմանը վերաբերվող թեմաներ։
#NGOC #CSOs4Progress #NGOC4you #ngocenter #NGOC4CSOs
Ֆորումը կազմակերպվել է «ՔՀԿ-ները հանուն առաջընթացի» ծրագիրն շրջանակներում, որն իրականացվում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից ԱՄՆ ՄԶԳ «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում։ ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։
USAID Armenia Counterpart International Armenia UFSD – Urban Foundation – 6,000 DAYs: a Journey to Decent Life