
ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի համադասող Սուսաննա Ղազարյանի կողմից անցկացված ինտերակտիվ ուսուցումն ու խաղերն օգնեցին առավել լավ յուրացնել թեմաները և անմիջական մթնոլորտ ստեղծել մասնակիցների միջև։
Դասընթացներին ներկա էին նաև ֆորում թատրոնների խմբավարներն ու ծնողները, ովքեր կարևորեցին թեման՝ նշելով, որ այն սովորեցնում է համագործակցել միմյանց հետ, կոնֆլիկտներին նայել դիմացինի տեսանկյունից և ուղղորդել այն դեպի խաղաղ հանգուցալուծում։