Ապրիլի 7-ի տոնի առթիվ գեղեցիկ միջոցառումներ կազմակերպվեցին Անուշավան և Թորոսգյուղ համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի նախաձեռնությամբ, ովքեր անակնկալ կերպով այցելեցին և շնորհավորեցին բոլոր այն մայրերին ու տատիկներին, որոնց որդիներն այս պահին ծառայում են Հայոց բանակում։
Անուշավանի երիտասարդներն այցելեցին նաև 44-օրյա պատերազմում նահատակված Հայկի, Արշակի և Սուրենի հերոսածին մայրերին։
Իսկ Սալուտի երիտասարդական խմբի ակտիվ անդամների նախաձեռնությամբ փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել կենտրոնում, որի ընթացքում երեխաներն իրենց մայրիկների ու տատիկների համար հանդես եկան գեղեցիկ երաժշտական համարներով և վերջիններիս նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած շնորհավորական բացիկներ։
Բոլոր մասնակիցներն անչափ հուզված ու տպավորված էին երիտասարդների արարքից և իրենց երախտագիտությունն էին հայտնում համայնքում ջերմ ու տոնական տրամադրություն ստեղծելու համար։
Անչափ ողջունելի է երիտասարդների այս նախաձեռնությունը, ովքեր իրենց ուշադրությամբ մեծարեցին ու գնահատեցին կանանց՝ մի բուռ սեր ու ջերմություն նվիրելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։
Լուսանկարներն այստեղ