«Կամավորական աշխատանք, հաջողված փորձի փոխանակում» դասընթաց

Ապրիլի 4-ին Ցողամարգի երիտասարդական կենտրոնում անցկացվեց «Կամավորական աշխատանք, հաջողված փորձի փոխանակում» թեմայով դասընթաց, որը վարում էր ԿՀԶ ՀԿ նախկին աշխատակից, ներկայումս «Արահետներ փոփոխության համար» զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ՀԿ գրասենյակի ղեկավար Արփինե Նիկոլյանը։

Հանդիպմանը մասնակցում էին ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների դպրոցականներ, ովքեր նոր են համալրել երիտասարդական կենտրոնների անդամների շարքերը:

Ա․ Նիկոլյանը մասնակիցների հետ կիսվեց իր ունեցած փորձով, ներկայացրեց, թե ինչ է կամավորական աշխատանքը, ինչով է տարբերվում վարձատրվող աշխատանքից, ինչ հնարավորություններ ու առավելություններ է այն տալիս երիտասարդներին։

ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն, անդրադառնալով կամավորական աշխատանքին, ընդգծեց դրա կարևորությունը հատկապես համայնքներում դրական փոփոխություններ բերելու, ինչպես նաև երիտասարդների անձնական աճի վրա կամավորության թողած ազդեցության մասին։

Լուսանկարներ