Հանդիպումներ Արթիկ միավորված համայնքի շահառու բնակավայրերում

Փորձի փոխանակման և երիտասարդական ակտիվ խմբեր ձևավորելու նպատակով հանդիպումները ԿՀԶ ՀԿ շահառու նոր համայնքներում շարունակվում են։

Այս շաբաթ Անուշավանի երիտասարդական ակտիվ խմբի պատասխանատու, ԿՀԶ ՀԿ տեղական համակարգող Մանե Վարդանյանն հանդիպումներ ունեցավ Տուֆաշեն, Վարդաքար և Նահապետավան համայնքների երիտասարդների ու համայնքների ակտիվ անդամների հետ։

Հանդիպումների ընթացքում Մանեն հավաքվածներին ներկայացրեց ԿՀԶ ՀԿ նախաձեռնությամբ 2018թ․ Անուշավան համայնքում ձևավորված և մինչ այսօր ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կենտրոնի աշխատանքների, համատեղ իրականացրած բազմաթիվ սոցիալական ու երիտասարդական ծրագրերի մասին, խոսեց 6 տարիների ընթացքում դժվարություններով ու հաջողություններով անցած իր ճանապարհի, ինչպես նաև ձեռք բերած փորձի, ստացած գիտելիքների, նոր կապերի ու ծանոթությունների մասին։

Երիտասարդների հետ հանդիպումներն անչափ մոտիվացնող են, ովքեր լի են հետաքրքիր գաղափարներով ու սեփական համայնքները զարգացնելու նախաձեռնություններով։

Լիահույս ենք, որ նորաստեղծ Ռեսուրս կենտրոնները կդառնան ոչ միայն երիտասարդների մոբիլիզացիայի հարթակ, այլ նաև սիրելի վայր՝ տարատեսակ հանդիպումների, դասընթացների մասնակցելու, ինչպես նաև համայնքային խնդիրների քննարկման և համայնքի բնակիչների ձայնը լսելի դարձնելու համար։

Լուսանկարներ