Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Զատկին և Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված տոնը նշվեց նաև ԿՀԶ ՀԿ շահառու Անուշավան, Ցողամարգ, Գոգհովիտ, Սալուտ, Սարագյուղ և Մուսայելյան բնակավայրերում։ Երիտասարդական ակտիվ խմբերի նախաձեռնությամբ համայնքային մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպվեցին համայնքների դպրոցականների ու փոքրիկների համար՝ նպատակ ունենալով հիշարժան դարձնել օրը, ինչպես նաև սեր և հետաքրքրություն առաջացնել եկեղեցական տոների նկատմամբ։
Երիտասարդների ուղեկցությամբ երեխաները նախ այցելել են իրենց բնակավայրերում գտնվող սրբատեղիներ, իսկ այնուհետև տոնական միջոցառումները շարունակվեցին երիտասարդական կենտրոններում, որտեղ երիտասարդները խոսեցին օրվա խորհրդի մասին, մասնակիցների հետ դիտեցին կինոնկարներ ու մուլտֆիլմեր, կազմակերպեցին քննարկումներ, դե իսկ վերջում էլ բոլորը միասին խաղացին ավանդական հավկթախաղը։
Ուրախալի է, որ Գոգհովիտ համայնքում երեխաներին էին միացել նաև ծնողները՝ իրենց հետ բերելով տոնին հատուկ ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ։
Շնորհակալություն ենք հայտնում մեր երիտասարդական կենտրոնների բոլոր անդամներին, որոնց նախաձեռնությամբ մշտապես տարբեր հետաքրքիր և ուսուցողական միջոցառումներ են կազմակերպվում համայնքներում։