Փորձի փոխանակման հանդիպումներ Աշոցք միավորված համայնքում

Երիտասարդական ակտիվ խմբեր ձևավորելու նպատակով մարտի 25-ին և 26-ին ԿՀԶ ՀԿ տեղական համակարգողներ Անդրանիկ Երվանդյանն ու Ջուլիետա Պետրոսյանը հանդիպումներ ունեցան Աշոցք միավորված համայնքի շահառու Կարմրավան, Կրասար, Սարագյուղ և Գոգհովիտ բնակավայրերի երիտասարդների հետ։

Նրանք խոսեցին կամավորական աշխատանքի, սեփական փորձի արդյունքում ձեռք բերված հաջողությունների, համայնքներում փոփոխությունների ու դրական տեղաշարժի մասին։

Հանդիպումներին ներկա էին վարչական ղեկավարները, ֆորում թատրոնի խմբավարներն ու անդամները, համայնքի երիտասարդներն ու բնակիչները։ Ակտիվ զրույց-քննարկումներ տեղի ունեցան բոլոր բնակավայրերում, իսկ ավարտին միասին պլանավորեցին առաջիկա 3 ամիսներին նախատեսվող հիմնական գործողություններն ու միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Ռեսուրս կենտրոնների ակտիվ անդամների կողմից։

Լուսանկարներ