Եվս մեկ հետաքրքիր հանդիպում էր սպասվում «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» ծրագրի մասնակիցներին։ «Սարվոր տուրիզմ», այսպես էր կոչվում Գավառ քաղաքում գործող հերթական ինքնատիպ սոցիալական ձեռնարկատիրությունը։ Այն տուրիզմի եզակի տեսակ է Հայաստանում, որի շրջանակներում մարդիկ կարող են այցելել ու ցանկության դեպքում որոշակի ժամանակահատվածով ապրել սարվորների՝ անասնապահների հետ, ծանոթանալ նրանց կյանքին ու կենցաղին։ Նպատակը ոչ միայն տարածաշրջանի տեսարժան վայրերի ներկայացումն ու հանրայնացումն է, այլ նաև սարվորների կյանքի բարելավումն է՝ ֆինանսական հոսքերի ավելացման միջոցով, ինչպես նաև նպատակ են հետապնդում բնապահպանական որոշակի խնդիրների լուծման համար։
«Սարվոր տուրիզմ» Ս/Ձ համահիմնադիրներ Լալա Մկրտչյանն ու Հակոբ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեցին, թե ինչպես է առաջացել գաղափարը, սոցիալական ինչ ծրագրեր, փառատոններ են իրականացրել Գավառ քաղաքն ու իրենց տարածաշրջանը զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն դարձնելու համար, ուղեկցեցին իրենց քաղաքում հայտնի «թթու ջուր» կոչվող հանքային ջրի աղբյուրի մոտ, ինչպես նաև կազմակերպեցին քաղաքային փոքրիկ տուր՝ ներկայացնելով Գավառի պատմությունն ու հայտնի մարդկանց։
Շնորհակալ ենք Լալա Մկրտչյանին ու Հակոբ Սարգսյանին հետաքրքիր շրջայց կազմակերպելու և օգտակար խորհուրդներով կիսվելու համար։
Օրվա լուսանկարներն այստեղ