«Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» ծրագիր

Ծրագրի մասին համառոտ

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) և «Հաց աշխարհին» գերմանական կազմակերպության համաֆինանսավորմամբ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության ակադեմիա» դրամաշնորհային կարճաժամկետ ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների երիտասարդներին տալ ձեռնարկատիրական գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն վերջիններիս բացահայտել ոլորտի գաղտնիքները, մշակել բիզնես գաղափարներ և հետագայում կյանքի կոչել դրանք։

Սահմանված չափորոշիչներին համապատասխանող 24 հայտատուներից դասընթացին մասնակցելու հնարավորություն են ստացել թվով 16 երիտասարդներ՝ ԿՀԶ ՀԿ շահառու Անուշավան, Սարապատ, Սալուտ, Թորոսգյուղ և Ցողամարգ համայնքներից։

Իրականացված գործողություններ

  • – 2-օրյա նախապատրաստական դասընթաց,
  • – Անհատական և թիմային նախնական բիզնես գաղափարների ներկայացում և քննարկում,
  • – 4-օրյա արտագնա դասընթաց Աղվերան բնակավայրում,
  • – Անհատական խորհրդատվական հանդիպումներ,
  • – Ուսումնաճանաչողական այցելություններ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվող  «Մաչանենց տուն»«Բոհեմ արվեստանոց-թեյարան»  և  «Սարվոր տուրիզմ»  կազմակերպություններ, հաջողված փորձի ներկայացում,
  • – Մասնակիցների կողմից վերջնական բիզնես գաղափարների մշակում և ներկայացում հանձնաժողովին,
  • – 3-ամսյա ծրագրի ամփոփիչ միջոցառում և մասնակիցների գիտելիքների գնահատում:

Դասընթացի հիմնական թեմաներ

  • – Ինչպես ճիշտ ընտրել բիզնես գաղափար
  • – Ինքնակրթության դերը բիզնես ոլորտում
  • – Թիմի կառուցում, առաջնորդություն և քննադատական մտածողություն
  • – Ինչ է սոցիալական ձեռներեցությունը
  • – Սոցիալական ձեռներեցության ազդեցության մոդելներ
  • – Բիզնես ռազմավարության հիմունքներ և զարգացում
  • – Առաջարկվող արժեքի կտավ
  • – Բիզնես մոդելի կտավ (CANVAS)
  • – Ռիսկերի գնահատում, SWOT վերլուծություն և այլն։

Ծրագրի ժամանակահատված

Հուլիս – Սեպտեմբեր 2022թ․

Դասընթացավարներ

Ոլորտի հմուտ մասնագետներ՝

  • – Նազարեթ Սեֆերյան՝ սոցիալական ձեռներեցության անկախ խորհրդատու
  • – Ստեփան Սհոյան՝ Հայաստանում Խաղաղության կորպուսի ծրագրի ղեկավար Լիանա Միքայելյան՝ Հայաստանում Խաղաղության կորպուսի ծրագրի ղեկավար
  • – Արտաշես Նիկոլյան՝ ՙՌազմավարական զարգացման գործակալություն՚ ՀԿ Գյումրու մասնաճյուղի ղեկավար, բիզնես փորձագետ

Ծրագրի հիմնական արդյունքներ

  • – Սոցիալական ձեռներեցության վերաբերյալ հիմնարար գիտելիքներ ստացած 16 երիտասարդներ՝ Շիրակի մարզի 5 համայնքներից,
  • – Իրատեսական և ավարտուն 4 թիմային և 3 անհատական բիզնես գաղափարներ, որոնք ֆինանսական աջակցության դեպքում պատրաստ են դառնալ կենսունակ բիզնեսներ,
  • – Համագործակցության առցանց հարթակ ծրագրի մասնակից երիտասարդների միջև,
  • – Բիզնես մտածելակերպի փոփոխություն։

Ձեզ ենք ներկայացնում նաև ծրագրի ընթացքի մասին ամբողջական հաշվետու տեսանյութը