«Գազարավազք» ինտերակտիվ ներկայացումը Անուշավան համայնքում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ հրավերով Անուշավան համայնքն հյուրընկալեց «Փոփոխությունների թատրոնի»/Theatre for Changes մ շակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։
«Գազարավազք» խորագրով ինտերակտիվ ներկայացումը ծնողավարության և պատասխանատու հայրության մասին էր։ Խորհրդանշական հերոսների՝ Նապոների ընտանիքի կերպարների միջոցով տիկնիկային ներկայացումը նպատակ ուներ փոխել կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը և խթանել տղամարդկանց ներգրավվածությունը երեխաների խնամքի ու դաստիարակության գործում։
Ներկայացման հերոսներն ու Ջոկերի ինտրիգային հարցերը մեծ ոգևորություն և իրարամերժ կարծիքներ առաջ բերեցին հանդիսատեսի մոտ։ Դահլիճում ներկա գտնվողներն ակտիվորեն մասնակցում էին քննարկումներին, բանավիճում, քննադատում այս կամ այն կերպարի վարքագիծն ու առաջարկում լուծման ուղիներ։ Ուսուցողական ներկայացումը մտորելու տեղիք տվեց հանդիսատեսին՝ արժևորելու և վերագնահատելու կնոջ ու տղամարդու դերը ընտանիքի հոգսերն ու պարտականությունները կիսելու գործում։
Ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճում, որին ներկա էին Անուշավանի ֆորում թատրոն խմբակի անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ։