«Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղեկատվական հանդիպումներ կայացան Անուշավան, Ցողամարգ և Արփենի շահառու համայնքներում, որոնց ներկա էին թվով 27 կանայք և երիտասարդ աղջիկներ։
ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, նախատեսված գործողությունները և ակնկալվող արդյունքները՝ հորդորելով մասնակիցներին լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող․ «ԿՀԶ ՀԿ կողմից համայնքներում իրականացրած սոցիալական և բիզնես ծրագրերը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կանայք մեծ ներուժ ունեն, շատ հետաքիքիր ու ինքնատիպ գաղափարներ կարող են առաջարկել և մեծ պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ են վերաբերվում իրենց սեփական բիզնեսին։ Մեր խնդիրն է խրախուսել ու աջակցել նման կանանց՝ բացահայտելու իրենց ներուժն ու գործարար կնոջ հաջողված օրինակ դառնալ գյուղաբնակ մյուս կանանց համար»։
Հանդիպման մասնակիցները մանրամասնորեն ծանոթացան ծրագրի շրջանակներում նախատեսվող դասընթացների մասնակցության չափորոշիչներին, հայտադիմումը լրացնելու կարգին և այլն։
Նշենք, որ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն ու դիմելու ընթացակարգի մասին հայտարարությունները տարածվել են շահառու բոլոր համայնքներում, ինչպես նաև հրապարակվել են համայնքների ֆեյսբուքյան էջերով։
Լուսանկարներ հանդիպումներից
#womenenterpreneurship #economicempowerment #EmbassyofBulgariainArmenia