Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

Կարևորելով գյուղաբնակ կանանց և երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացումն ու վերջիններիս ձեռներեցության խթանումը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Բուլղարիայի հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ սույն թվականի օգոստոս ամսից մեկնարկում է «Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
 
Ծրագիրի շրջանակներում Շիրակի մարզի երեք՝ Ցողամարգ, Արփենի և Անուշավան համայնքներից ընտրված 10 երիտասարդ կանայք և աղջիկներ համապատասխան դասընթացների արդյունքում ձեռք կբերեն բիզնես հիմնելու տարրական գիտելիքներ ու հմտություններ։ Լավագույն 5 բիզնես գաղափարները կստանան դրամաշնորհներ՝ հնարավորություն տալով երիտասարդ ձեռներեցներին կյանքի կոչել սեփական փոքր բիզնես գաղափարները կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը։
 
Հետևեք մեր էջին՝ ծրագրի մասին տեղեկացված լինելու համար։