Երիտասարդական նոր կենտրոններ Անուշավան և Ցողամարգ համայնքներում

Գիտելիքի օրվան ընդառաջ Անուշավան և Ցողամարգ համայնքների երիտասարդների առջև իրենց դռները բացեցին համայնքային երիտասարդական կենտրոնները։ Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքների, չարչարանքների ու սպասումների արդյունքում երիտասարդներն այսօր արդեն հնարավորություն ունեն վայելելու իրենց նոր ու լուսավոր կենտրոնները։
Խորհրդանշական ժապավենը կտրելու արարողությանն ու պաշտոնական բացմանը հետևեցին Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանի, Սարապատի համայնքապետարանի ներկայացուցիչների, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանի, երիտասարդների և հրավիրվածների ողջույնի ու շնորհակալական խոսքերը։

Շնորհավորելով երիտասարդներին նոր կենտրոններ ունենալու առթիվ, ներկաները շատ բարձր գնահատեցին վերջիններիս համախմբված ու նպատակասլաց աշխատանքը, որին չկարողացավ խոչընդոտել անգամ ստեղծված արտակարգ դրությունը։ Ներկաներն համոզված են, որ այս ջերմ ու լուսավոր կենտրոններն է՛լ ավելի կոգևորեն երիտասարդներին առավել ակտիվ աշխատել և հանդես գալ նոր նախաձեռնություններով ու ծրագրերով՝ ի նպաստ իրենց համայնքների։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գ․ Մարկոսյանն իրականացված ծրագրերի գործում անչափ կարևորեց ՀԿ-համայնքապետարան-համայնք սերտ համագործակցությունը, ինչպես նաև համայնքապետերի պատրաստակամությունը՝ աջակցելու երիտասարդների նախաձեռնություններին, որի արդյունքում շահում են բոլոր կողմերը, իսկ ծրագրերը դառնում են կայուն ու շարունակական։

Լուսանկարներ