“Կոնֆլիկտների կառավարման կրթությունը” Վրաստաում”

Ուրախ ենք, որ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից մշակված «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» մեթոդական ձեռնարկն ու դիտակտիկ նյութերը շարունակում են տարածվել ու լայն արձագանք գտնել հարևան Վրաստանում՝ շնորհիվ մեր գործընկեր կազմակերպությունների։
 
Ավելի քան 5 ամիս տևած համագործակցությունից հետո Վրաստանի Թերջոլայի շրջանի Ձևրի գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Մանուչար Փանչուլիձեի խնդրանքով «Սուխումի» մշակութային-մարդասիրական հիմնադրամը կոնֆլիկտների կառավարման թեմաներով դասընթացների շարք անցկացրեց ամառային ճամբարի տեղի մասնակիցների համար։
 
Հատկանշական է նաև այն, որ ծրագրում ընդգրկված 3 աշակերտներ, ովքեր արդեն ծանոթ էին թեմաներին, ցանկություն էին հայտնել դասընթացավարի հետ միասին ներկայացնել իրենց հասակակիցներին։
Ըստ մեր գործընկերների, դասընթացներն անցել են շատ հետաքրքիր ու ջերմ միջավայրում, մասնակիցների կողմից եղել են առաջարկներ կոնֆլիկտների կառավարման թեմաներով դասընթացներ անցկացնել նաև այլ դպրոցներում՝ ավելի մեծ թվով աշակերտների ներգրավելու և առավել մեծ արդյունքների հասնելու համար։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում «Սուխումի» մշակութային-մարդասիրական կազմակերպությանը և դասընթացավար Լեյլա Շենգելիային՝ նվիրված աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար։

Նկարները՝ այստեղ