Երիտասարդական խմբերի ձևավորում շահառու նոր համայնքներում

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու Սալուտ, Փոքր Սարիար և Սարապատ համայնքներում նոր ձևավորվող երիտասարդական ակտիվ խմբերի համար կազմակերպվեցին հանդիպումներ փորձի փոխանակման նպատակով։ Թվով 30 երիտասարդների համար իրենց փորձով կիսվեցին Ցողամարգի երիտասարդական ակտիվ խմբի պատասխանատուներ Շուշան Պետրոսյանն ու Կիմա Ցոլակյանը, ովքեր երիտասարդներին ներկայացրեցին Ցողամարգի երիտասարդական կենտրոնի ստեղծման, համայնքում իրականացված երիտասարդական ծրագրերի, պլանավորած նախաձեռնությունների, կազմակերպվող դասընթացների ու ձեռքբերումների մասին: Նրանք պատասխանեցին նաև երիտասարդներին հուզող հարցերին, թե ինչպե՞ս են հաղթահարել բոլոր կարծրատիպերն ու դժվարությունները և իրականացրել բազմաթիվ նախաձեռնություններ:

ԿՀԶ ՀԿ ծրագրի օգնական Արփինե Նիկոլյանը երիտասարդներին ներկայացրեց կազմակերպության կողմից նախատեսվող դասընթացների, միջոցառումների ու փոխայցելությունների վերաբերյալ տեղեկատվությունը՝ նախնական ժամանակացույց կազմելու նպատակով։
Հանդիպումներն անցան աշխույժ քննարկումներով, որոնց ժամանակ երիտասարդներն հանդես եկան գյուղական տուրիզմի զարգացման հետ կապված մի քանի հետաքրքիր գաղափարներով։

 

Հանդիպման նկարները այստեղ