
«Տեղական և տարածաշրջանային դերակատարների հզորացում հանուն տարածաշրջանային խաղաղության և գյուղական աղքատության հաղթահարման Հայաստանի հյուսիսում» ծրագրի շրջանակներում հուլիսի 16-ին հանդիպումներ տեղի ունեցան Սարապատ, Փոքր Սարիար և Սալուտ համայնքներում։ ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը վերը նշված համայնքների բնակիչներին ներկայացրեցին եռամյա նոր ծրագրի նպատակներն, պլանավորած գործողություններն ու ԼԻԴԵՐ մոտեցման հասկացությունն ու հիմնական սկզբունքները։
Համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեցին նաև համայնքներին հուզող խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև համայնքներում Երիտասարդական ակտիվ խմբերի ձևավորմանը, որոնք համակարգելու է ծրագրի օգնական Արփինե Նիկոլյանը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ՝ համայնքների երիտասարդների հետ ծանոթության ու հետագա գործողությունների պլանավորման նպատակով։