Խաղաղության դասեր “COVID-19”-ից մրցույթի ամփոփ հաշվետվություն

Ձեզ ենք ներկայացնում «Խաղաղության դասեր COVID-19-ից» նկարների և էսսեների միջազգային մրցույթի ամփոփ վերլուծությունը՝ ինֆոգրաֆիկայի տեսքով։
Տվյալներն առանձնացվել են՝ ըստ մասնակից երկրների, ստացված աշխատանքների, ինչպես նաև սեռային ու տարիքային վերլուծությունների։
Մեր շատ սիրելի մասնակիցներ, գործընկերներ ու հետևորդներ,
մեկ անգամ ևս շնորհակալ ենք այն դրական էներգիայի ու լավատեսական աշխատանքների համար, որ դուք բոլորդ փոխանցեցիք մեզ այս ընթացքում։ Ձեր նամակներն ու ոգևորող խոսքերը մեզ նոր ուժ են տալիս՝ շարունակելու մեր աշխատանքը խաղաղաշինության ոլորտում։ Եկե՛ք միասին շարունակենք պայքարել հանուն խաղաղության, որն ինչպես դուք եք նշել, սկսվում է ամենահասարակ բաներից՝ ժպիտից, սիրուց, բարի գործերից ու կարեկցանքից։ Սկսենք յուրաքանչյուրս մեզանից և միայն այդ ժամանակ կհասնենք Երկիր մոլորակը խաղաղ ու համախմբված տեսնելու մեր երազանքին։