2021թ․ հոկտոմբերի 2-3 Ամբերդ հյուրանոցային համալիրում անցկացվեց «Կոնֆլիկտների և հույզերի կառավարում։ Հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների Երիտասարդական ակտիվ խմբերի 30 անդամներ։ Արտագնա հանդիպման ընթացքում ամփոփվեցին նաև ԿՀԶ ՀԿ կողմից հայտարարված «Իմ համայնքը» խորագրով տեսանյութերի մրցույթի արդյունքները։ Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների 5 Երիտասարդական կենտրոններ և Լանջիկի միջնակարգ դպրոցը։ Մասնակիցներն հնարավորություն ունեցան դիտելու ներկայացված բոլոր տեսանյութերը, որից հետո հրապարակվեցին մրցույթի արդյունքները։
Հանձնաժողովի որոշման համաձայն մրցանակային 1-ին տեղը շնորհվեց Լանջիկի միջնակարգ դպրոցին։ 2-րդ տեղը զբաղեցրեց Սալուտի երիտասարդական ակտիվ խումբը, իսկ 3-րդ մրցանակային տեղին արժանացան Երիտասարդական ակտիվ խմբի անդամները։
Մրցանակային տեղերից բացի հանձնաժողովի որոշմամբ հատուկ անվանակարգեր շնորհվեցին Թորոսգյուղ, Փոքր Սարիար և Անուշավան համայնքների Երիտասարդական ակտիվ խմբերի ներկայացուցիչներին։ «Ժյուրիի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Փոքր Սարիար համայնքը, «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում՝ Թորոսգյուղ համայնքը, իսկ Անուշավան համայնքը՝ «Համակողմանի լուսաբանում» անվանակարգում։ Մրցույթին մասնակից բոլոր 6 համայնքների Երիտասարդական խմբերի համար ԿՀԶ ՀԿ-ն պատրաստել էր նաև հատուկ մրցանակներ՝ ելնելով յուրաքանչյուր խմբի կարիքներից։
Երիտասարդների պատրաստած տեսանյութերը կարող եք դիտել նշված հղումներով՝
“Իմ համայնքը” – Լանջիկ՝ https://www.youtube.com/watch?v=dUfo2Wz9qdo
“Իմ համայնքը” – Սալուտ՝ https://www.youtube.com/watch?v=Hs1K8ZXnQZs
“Իմ համայնքը” – Անուշավան՝ https://www.youtube.com/watch?v=YkzxPr_oqoQ
“Իմ համայնքը” – Թորոսգյուղ՝ https://www.youtube.com/watch?v=OOxz38jIynw
“Իմ համայնքը” – Փոքր Սարիար՝ https://www.youtube.com/watch?v=ofM0B4TreoE
“Իմ համայնքը” – Գոգհովիտ՝ https://www.youtube.com/watch?v=h0vvSvN0Pyg