«CapsLoc . Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագիր
Գաղափարներ ներկայացնելու հրավեր
18 հունիսի, 2024թ.
ՀՀ, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք
«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող և «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից առաջնորդվող համընկերության «CapSLoc: Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան բազմաբնակավայր համայնքում համայնքային համախմբմանն ու մասնակցության խթանմանն ուղղված գաղափարների ներկայացման մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները՝ CapSLoc ծրագրի մասնակից ՀԱԹ (համայնքային առաջնորդների թիմ) անդամների առաջնորդմամբ:
Ստորև ներկայացված են մրցութային ծրագրի նպատակը, խնդիրները, ծրագրի առաջարկ գրելու ուղենիշները, ծրագրի առաջարկի կառուցվածքը, վերջինիս ներկայացվող պահանջները, ծրագիր-առաջարկների գնահատման և ընտրության ընթացակարգը և չափանիշները:
- Նպատակ
«CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ սեփական զարգացումն առաջնորդելու համար:
- Խնդիրներ
- Խնդիր 1՝ ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու սեփական զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
- Խնդիր 2՝ Ախուրյան համայնքում խթանել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում՝ բնակավայրերի մոբիլիզացման, վերջիններիս մասնակցային որոշումների կայացման և վերահսկման գործիքներով հագեցնելու միջոցով:
Սույն նպատակից և խնդիրներից ելնելով, ծրագրի այս փուլում նախատեսվում է ֆինանսավորել թվով 7 գաղափարներ: Գաղափարներն ուղղված են լինելու Ախուրյան համայնքում լրացնելու համայնքային համախմբման և մասնակցության ոլորտում գրանցված բացերը: Դիմորդ խմբերը կարող են կենտրոնանանալ այնպիսի հիմնախնդիրների լուծման և իրավիճակի բարելավման վրա, ինչպիսիք են մասնավորապես՝
- Երիտասարդների ժամանցի և զբաղվածության սակավ հնարավորություններ
- Պատմամշակութային վայրերի նկատմամբ անտարբերություն
- Համայնքային խնդիրների հանդեպ անտարբերություն, պասիվ մասնակցություն
- Էներգիաարդյունավետության վերաբերյալ ցածր իրազեկվածություն
- Առողջ ապրելակերպի նկատմամբ ցածր հետաքրքրություն
- Զբոսաշրջության թույլ առաջարկ՝ ամբողջական զբոսաշրջային փաթեթների առաջարկի բացակայություն
- Մշակութային կյանքի պասիվություն՝ ներհամայնքային միջոցառումների, փառատոնների պակաս
- Նորարար, ժամանակակից գրադարանների անհասանելիություն
- Այլ՝ համայնքային համախմբմանն ու մասնակցության խթանմանն ուղղված գաղափարներ
Հաղթող գաղափարների իրականացման գործընթացը կմեկնարկի ոչ շուտ, քան 2024թ-ի հուլիսի 15-ը և իրականացումը պետք է ավարտված լինի ոչ ուշ, քան 2024թ.-ի սեպտեմբերի 20-ը:
III. Ծրագրի առաջարկ գրելու ուղենիշներ ու պահանջվող փաստաթղթեր
Հետևյալ ուղենիշներում տրված են ծրագրի առաջարկի կառուցվածքը և փաթեթում պահանջվող փաստաթղթերի շարքը:
Այն ծրագրերի առաջարկները, որոնք չեն ընդգրկում պահանջվող ողջ տեղեկատվությունը, գերազանցում են էջերի թույլատրելի սահմանը կամ չեն համապատասխանում ներկայացված ուղենիշներին, չեն քննարկվի:
! Ուշադրություն` Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է`
Հուլիսի 08, 2024թ, ժամը 17:00
!! Ծրագիր-առաջարկի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ծրագիրն անպատճառ կֆինանսավորվի, կամ կփոխհատուցվեն վերջինիս նախապատրաստման և ներկայացման համար կատարված ծախսերը: