2015թ. մարտի 16-20 ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը Օքսֆորդում մասնակցեց «Փոփոխության տեսություն պլանավորման եւ գնահատման համար» թեմայով դասընթացին՝ կազմակերպված Մեծ Բրիտանիայի վերապատրաստման եւ հետազոտական միջազգային կենտրոնի կողմից (INTRAC – International NGO Training and Researc Centre).
Օրերս այդ նույն դասընթացը Գ. Մարկոսյանն անցկացրեց նաեւ կազմակերպության աշխատանքային թիմի համար՝ տալով հիմնարար պատկերացում, թե ինչ է փոփոխության տեսությունը:
Դասընթացի արդյունքում մասնակիցներն իմացան.
- Ի՞նչ է իր մեջ ներառում փոփոխության տեսությունը եւ ինչպես այն արդյունավետ կիրառել:
- Ինչպե՞ս կարող է փոփոխության տեսությունը նպաստել մոնիտորինգի, ուսուցման եւ գնահատման գործընթացներին:
- Ինչպե՞ս կարելի է օգտագործել փոփոխության տեսությունը ծրագրի առաջարկներ ֆինանսավորելու, դրամահավաք կազմակերպելու, ինչպես նաեւ կազմակերպության քարոզարշավ իրականացնելու համար:
- Ինչպե՞ս կարող է փոփոխության տեսությունը նպաստել ռազմավարական պլանավորմանը (կառուցելով այն սահմանված առաջնահերթությու
նների վրա): - Ինչպե՞կարող է փոփոխության տեսությունը նպաստել գնահատման գործընթացներին եւ այլն:
«Փոփոխության տեսություն» դասընթացը նախատեսվում է անցկացնել նաեւ գործընկեր կազմակերպությունների համար, քանզի այն նոր հասկացողություն է եւ նոր մոտեցում ՀԿ սեկտորի աշխատանքի ոլորտում, ինչը հետագայում կօգնի կազմակերպություններին՝ առավել մշակված ու շարունակական ծրագրեր մշակելու: