Հանդիպում հայ և վրաց գործընկեր կազմակերպությունների միջև

Նախորդ  շաբաթ ԿՀԶ ՀԿ  աշխատակազմի անդամները աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանում:

Այցի շրջանակներում նախատեսված էին հանդիպումներ վրաց 3 գործընկեր կազմակերպությունների՝ «Բազմազգ Վրաստանի կանայք», Բռնի տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիա եւ «Սուխումի» հիմնադրամի ներկայացուցիչների հետ (“Women of Multinational Georgia”, IDP Women Association “Consent”, “Sukhumi” Fund ):

Երկօրյա աշխատանքային հանդիպումն ուներ մի քանի նպատակ՝

  • Փոխադարձաբար ծանոթանալ աշխատանքային հանդիպման մասնակից 4 կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը (խաղաղաշինություն, համայնքային զարգացում և այլն), նպատակներին եւ ձեռք բերված հիմնական արդյունքներին՝ հետագա համագործակցության եզրերը հստակեցնելու նպատակով:
  • Կիսվել «Խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթության բնագավառում ԿՀԶ ՀԿ ունեցած փորձով:
  • Քննարկել ԿՀԶ խաղաղության կրթության փորձը  Վրաստանի դպրոցներում և համայնքնային երիտասարդական կենտրոններում տարածելու/տեղայնացնելու  հնարավոր ուղիները:
  • Մշակել նախնական պլաններ` կոնկրետ կազմակերպությունների կողմից առաջիկա մի քանի ամիսներում ԿՀԶ ՀԿ կողմից մշակված ուսուցողական նյութերի հիման վրա տեղերում դասընթացներ, ուսուցիչների վերապատրաստումներ անցկացնելու համար:
  • Ստորագրել համագործակցության հուշագիր՝ ԿՀԶ ՀԿ և գործընկեր կազմակերպությունների միջև:

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայկական ու վրացական կրթական համակարգի նմանություններն ու տարբերությունները, գործընկեր կազմակերպությունների  դպրոցներում աշխատելու փորձառությունն ու հնարավորությունները, ինչպես նաեւ հստակեցվեցին հետագա գործողությունների նախնական պլաններն ու ժամանակացույցը:

Հանդիպման մասնակիցների համար հետաքրքիր էին հատկապես ԿՀԶ ՀԿ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցության և դպրոցական կրթական ծրագրեր ներմուծելու կոնկրետ մոտեցումների փորձը, ծրագրի մոնիտորինգի եւ գնահատման նպատակով օգտագործվող կոնկրետ մեթոդներն ու գործիքները եւ այլն:

 Հանդիպման ավարտին մասնակից կազմակերպությունների եվ ԿՀԶ ՀԿ միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, ըստ որի ԿՀԶ ՀԿ-ն պարտավորվում է գործընկեր կազմակերպություններին ապահովել անհրաժեշտ գրականությամբ եւ դիտակտիկ նյութերով (անգլերեն եւ ռուսերեն լեզուներով), տրամադրել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն եւ խորհրդտատվություն՝ կազմակերպությունների կոնկրետ շահառու խմբերի համար դասընթացներ կազմակերպելու նպատակով եւ այլն, իսկ գործընկեր կազմակերպությունները պարտավորվում են իրականացնել խաղաղության եւ կոնֆլիկտների խաղաղ լուծման թեմաներով դասընթացների շարք առնվազն մեկ համայնքային երիտասարդական խմբի եւ առնվազն մեկ դպրոցի ուսուցիչների համար, վերահսկել ու իրականացնել դասընթացների արդյունքների մոնիտորինգ եւ գնահատում եւ այլն:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.844967478911024.1073741924.158335984240847&type=1″ slider=”1″]