ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչների այցը Թբիլիսի

Հոկտեմբերի 29-ին  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչները գնտվում էին Թբիլիսիում, ուր նրանք հրավիրվել էին մասնակցելու  «JOIN Ներառական տնտեսական զարգացում և կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած գիտաժողովին:

Գիտաժողովի  նպատակն էր ամփոփել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքը, խոսել երկու երկրների ընդհանուր խնդիրների մասին և կիսել դրանց լուծմանն ուղղված աշխատանքի երկկողմ փորձը:
Գիտաժողովին մասնակցում էին Վրաստանի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, բիզնես սեկտորի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկվող թեմաներն էին «Պլանավորման զարգացումը համայնքային և տարածաշրջանային մակարդակներում` տեսություն և պրակտիկա», «Մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության ներգրավումը պլանավորման զարգացման մեջ», «Տեղեկատվության հասանելիությունը գյուղական զարգացման համար»:
ԿՀԶ ՀԿ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը ներկայացրեց կազմակերպության փորձը համայնքային զարգացման բնագավառում որպես տեղական զարգացման ներառական պլանավորման գործնական օրինակ Հայաստանում: