«…Որ խոհուն ու նվիրված քաղաքացիների թեկուզ փոքր խումբ կարող է փոխել աշխարհը, եվ իսկապես դա միակ բանն է, որը կա ու անգնահատելի է»:
Հասարակական սեկտորում աշխատողներից շատերին ծանոթ կլինեն Մարգարեթ Միդի այս խոսքերը, որոնց միոջոցով ես եվ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի աշխատակիցները ուզում ենք մեր շնորհակալությունն հայտնել, բոլոր նրանց, ովքեր իրենց լուման բերեցին «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրին, որի նպատակն է ԿՀԶ ՀԿ շահառու 4 գյուղական համայնքներից (Լանջիկ, Թորոսգյուղ, Արփենի եվ Ցողամարգ) ընտրված մեկական կանանց ուղարկելու վարսահարդարման մասնագիտացված դասընթացների, որից հետո նրանք կկարողանան սեփական գործ սկսել իրենց համայնքներում՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեվ հնարավորություն ընձեռել համայնքի բնակիչներին խնայել իրենց ժամանակն ու գումարը, ովքեր ամեն անգամ մազերը հարդարելու համար ստիպված են լինում գյուղից քաղաք հասնել՝ գյուղում վարսահարդար չունենալու պատճառով:
Իրենց ցուցաբերած մարդասիրական քայլի եվ ծրագրին նվիրատվություն ցուցաբերելու համար կրկին մեր երախտագիտությունն ենք հայտնում Մոնրեալից, Կանադայից, Կալիֆորնիայից, Իլինոյսից, Վիրջինիայից եվ այլ վայրերից ծրագրի հանգանակությանը մասնակցած բոլոր հայտնի ու անհայտ նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մոտ ժամանակներս կյանքի կոչել այս հրաշալի ծրագիրը:
Ծրագրի մեկնարկի եվ ընթացքի մասին մենք ձեզ պարբերաբար կտեղեկացնենք:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ում
Խաղաղության կորպուսի կամավոր
Բոբբի Սելթսեր