Մասնակցություն «Կրթական միջավայր 2014» Համառուսական 16-րդ Ֆորումին

Հոկտեմբերի 21-24-ը Մոսկվայի ВДНХ –ի («Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես») տաղավարներից մեկում անցկացվեց հերթական՝ 16-րդ  Համառուսական  ֆորումը՝ «Կրթական միջավայր 2014» խորագրով, որին մասնակցում էր նաեվ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն:

Ֆորումը կազմակերպել էր “ВДНХ” ընկերությունը՝  ԱՊՀ երկրների ցուցահանդես-տոնավաճառների եվ համագումարների կազմակերպման միջպետական խորհրդի աջակցությամբ:

Իր գործունեության 15 տարիների ընթացքում ֆորումը հանդիսացել է արդյունավետ հարթակ՝  առաջատար տեխնոլոգիաների եվ տեխնիկայի, նոր ծրագրերի ու գաղափարների մեկնարկի, ինչպես նաեվ ռուսական ու արտասահմանյան կրթական ոլորտում աշխատող ներկայացուցիչների նոր համագործակցությունների համար:

Ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների ու քննարկումների միջոցով մասնակիցներն հնարավորություն են ստանում իրազեկ լինել մասնավորապես ԱՊՀ երկրների կրթական ոլորտում իրականացվող նոր մոտեցումներին ու մեթոդներին, ծանոթանալ մասնակից երկրների առաջատար ԲՈՒՀ-երի, դպրոցների ու լավագույն մանկավարժների փորձին:

Այս տարի առաջին անգամ Ֆորումին իր մասնակցությունն էր բերել Հայաստանը՝ ի դեմս «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի: ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն ու կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա Ղազարյանը Ֆորումին էին ներկայացրել Խաղաղության եվ կոնֆլիկտների կառավարման կրթության ոլորտում կազմակերպության ունեցած ավելի քան 12 տարվա փորձը՝ իրենց հատկացված տաղավարում ցուցադրելով կազմակերպության կողմից մշակած մեթոդական ձեռնարկները, պաստառներն ու այլ նյութեր: Բացի ցուցադրվող դիտակտիկ նյութերից, Գ. Մարկոսյանը Ֆորումի մասնակիցներին է ներկայացրել նաեվ «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» թեմայով զեկուցումը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների շրջանում: Ձեռք են բերվել համագործակցության նոր կապեր, կազմակերպության գործունեության եվ խաղաղության կրթության ոլորտում ունեցած փորձի մասին տպագրվել են նյութեր ռուսական ամսագրերում եվ ինտերնետային կայքերում:

Ֆորումին մասնակցելու եվ զեկուցումով հանդես գալու համար «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն պարգեվատրվել է դիպլոմներով:

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.741997619208011.1073741910.158335984240847&type=1″]